Մասնագետները Windows օպերացիոն համակարգի բոլոր տարբերակներում հայտնաբերել են ծայրահեղ խոցելիություն, որը հանցագործներին հնարավորություն է տալիս տիրել ցանցային զոհի թրաֆիքին: Այս մասին հաղորդվում է Positive Technologies ընկերության բլոգում:
Բլոգում ասվում է, որ Tencent ընկերության Xuanwu Lab. ստորաբաժանման հետազոտողները հայտնաբերել են BadTunnel անվանումով խոցելիություն, որը կարող է «միջամտել համակարգային թարմացումների ներբեռնմանը և վկայականների ցուցակների ստացման գործընթացին»: Միաժամանակ, վտանգված են օպերացիոն համակարգի գոյություն ունեցող բոլոր տարբերակները:
Որպեսզի հարձակումն իրականացվի, պոտենցիալ զոհին առաջարկվում է հղում բացել. դա կարող է լինել վնասակար կայքի հասցե, թղթապանակի կամ փաստաթղթի հասցե: Այնուհետև մասնագետներն ավելի մանրամասնորեն նկարագրել են փորձը, որում ցուցադրվել է BadTunnel-ի աշխատանքը:
Նման խոցելիություններ հայտնաբերվել են նաև նախկինում՝ 1999, 2007 և 2012թթ.:









































