Sunday, 16 06 2024
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է

Հայաստանը կարևորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը. Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Իոաննիս Տայիսին Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը:

Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովում Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունումը:

Գալուստ Սահակյանը, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության առավել խթանմանը ու ընդլայնմանը:

Այս համատեքստում նշվել է, որ առեւտրատնտեսական կապերի ոլորտում կա դեռեւս չօգտագործված մեծ ներուժ:

ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, շնորհակալություն է հայտնելով ընդունելության համար, ուրախությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիներին Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները գտնվել են բարձր մակարդակի վրա եւ հույս է հայտնել, որ հարաբերությունների կայուն զարգացումը հետայսու եւս կլինի շարունակական:

Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել ՀՀ Աժ նախագահին՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում խորհրդարանի կողմից ցուցաբերված աջակցության համար:

Հանդիպման ընթացքում երկկողմ կարեւորվել են միջխորհրդարանական հարաբերություների բարձր մակարդակը, խորհրդարանական բարեկամական խմբերի շփումներն ու փոխայցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում