Չիլիում անցկացվել են ուսանողների զանգվածային ցույցեր՝ ընդդեմ կրթական համակարգի բարեփոխման և նախարարի հրաժարականի պահանջով։ Vanguardia պորտալի փոխանցմամբ՝ հիմնական ակցիան տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյում։ Ընդհանուր առմամբ կարաբիներների հետ բախումների արդյունքներով ձերբակալվել է 140 մարդ, որից 40-ը՝ անչափահասներ։
Հաղորդվում է մի քանի վիրավորների մասին։ Դեպքը լուսաբանող լրագրողներից մեկը ծեծի է ենթարկվել։
2014 թվականի վերջին Չիլիի իշխանությունները հայտարարեցին համալսարանական կրթության անվճար համակարգի անցում կատարելու մասին, ինչի պահանջով երկար տարիներ ուսանողական զանգվածային ցույցեր են անցկացվել, սակայն ուսանողական կազմակերպությունները, ինչպես նաև բուհերում դասավանդողները բարեփոխումն անվանում են «թերի և իրենց իրավունքները խախտող»։












































