Friday, 17 07 2026
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը

Միջազգային կառույցները տեղեկացվել են ցորեն հավաքող թալիշցիների ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին

Միջազգային կառույցները տեղեկացվել են, որ հունիսի 30-ին` ժամը 14:10-ին, ադրբեջանական զինուժը անկանոն կրակ է բացել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտակայքի հողատարածքներում ցորենի բերքը հավաքող խաղաղ բնակչության ուղղությամբ: Նույն օրը Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին է ներկայացրել համապատասխան հայտարարությունը: Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ա նվտանգության նկատառումներով հացահատիկի բերքահավաքը դադարեցվել է:

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը խստորեն դատապարտել է Թալիշի խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու ապրելու և սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները: Օմբուդսմենը կոչ է արել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին, հատկապես Ադրբեջանում գործող, ձեռնարկել համապատասխան քայլեր նմանատիպ պատահարները բացառելու համար:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂՀ գրասենյակի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը տեղեկացրել է, որ իրենք կանոնավոր կերպով բոլոր կողմերին հիշեցնում են խաղաղ բնակչության գործունեությունը հարգելու պարտավորության մասին, մասնավորապես, նմանատիպ կարևոր գործունեության, ինչպիսին է բերքահավաքը, և կոչ են անում պահպանել զգուշավորության հատուկ կանոններ:«ԿԽՄԿ-ն օգտվում է հնարավորությունից` հիշեցնելու բոլոր կողմերին, որ ցանկացած դեպքում պետք է հստակ տարբերակում մտցնել քաղաքացիական բնակչության և զինվորականների նկատմամբ»,- ասել է նա:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն էլ ադրբեջանական կողմին կոչ է արել «հրաժարվել հրահրող գործողություններից և որպես նշանակետ չառնել խաղաղ բնակչությանը, ովքեր աշխատում են իրենց հողատարածքներում, հակառակ դեպքում` ստեղծված իրավիճակի հետևանքների համար ողջ պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում