Wednesday, 15 07 2026
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի

Մանվել Գրիգորյանը ՀՀ քաղաքացիներին շնորհավորել է Սահմանադրության տոնի առթիվ

ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով:

ԵԿՄ նախագահը իր և բոլոր երկրապահների անունից շնորհավորելով Սահմանադրության տոնը, կարևորել է պետականության բոլոր խորհրդանիշները:

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Հայոց անկախ պետականությունը ձեռք է բերվել Երկրապահի շնորհիվ, երկրապահ հայ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքում, իսկ այս պայքարում հրաշալի հայորդիների արյուն է հեղվել, ողջ ազգի տքնանքն է դրված եղել այս պայքարի հիմքում։ Ուստի Երկրապահի համար թանկ է պետականության ամեն մի խորհրդանիշ, կոնկրետ դեպքում՝ Սահմանադրությունը:

Այս գեղեցիկ առիթով ես շնորհավորում եմ Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահին, մեր բոլոր պետական այրերին, շնորհավորում եմ Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին ու հատկապես այդ ատյանի ղեկավար, իմ լավ բարեկամ Գագիկ Հարությունյանին, ով պետականամետ մտածողությամբ ազգային գործիչ է: 1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունն արդեն երկու անգամ բարեփոխվել է: Դա բնական է: Դա անընդհատ, շարունակական պրոցես է, բայց կարեւոր է, որ գործող Սահմանադրությունը ելքեր կարողանում է առաջարկել բոլոր իրավիճակներում, կարեւոր է, որ սահմանադրորեն ամրագրված են բոլոր կարեւորագույն սկզբունքները:

Սահմանադրության օրը, հիրավի տոնական է, իսկ օրվա խորհուրդը պետականությանը նվիրված լինելն է, միասնական լինելն է, պարտաճանաչ քաղաքացի լինելն է, ինչու չէ՝ նաեւ քաղաքացիական իրավունքներին եւ ազատություններին տեր լինելն է», – ասված է ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում