Ամերիկյան կինոակադեմիան, թվում է, լրջորեն որոշել է փոփոխություններ կատարել «Օսկարի» կանոնակարգում, հայտնում է mediananny.com-ը: Կազմակերպությունը փոփոխություններ է մտցրել, որոնք վերաբերվում են անմիջականորեն մրցանակներ հանձնելուն:
Այսուհետև կինոակադեմիայի անդամները չեն կարող այցելել այն իրադարձություններին, որոնք անմիջականորեն կապված չեն ֆիլմերի ցուցադրման հետ: Օրինակ՝ դա վերաբերվում է երեկույթներին կամ ճաշկերույթներին, որոնց ժամանակ հնարավոր է ազդել ժյուրիի անդամների վրա, որն էլ իր հերթին կարող է արտացոլվել քվեարկությունում: Կինոակադեմիայի անդամները, ովքեր կխախտեն այդ կանոնը, մեկ տարով կհեռացվեն ակադեմիայից, իսկ եթե նման վարքը կրկնվի, նրանց մշտապես կհեռացվեն:
Բացի այդ, «Օսկարի» ժյուրիի անդամները այլևս չեն կարող այցելել երաժշտական միջոցառումների և համերգների, եթե այնտեղ հնչում է երաժշտություն, որն իրավունք ունի ներկայացվելու մրցանակի: Նոր կանոնների համաձայն՝ նաև փոխվել է կինոթատրոններում առաջադրված ֆիլմերի ցուցադրման թիվը և ժամանակը:










































