Sunday, 19 07 2026
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է

Մեծ Բրիտանիային զիջումներ չեն արվելու. ԵՄ

Եվրամիության ղեկավարները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային, որ եթե նա ցանկանում է ապագայում ազատ մուտք ունենալ միասնական եվրոպական շուկա, ապա նա պետք է հարգի Եվրոպայում ազատ տեղաշարժի սկզբունքը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ Բրիտանիան չի կարող ընտրել եվրոպական շուկա մուտքի պայմանները՝ փոխանցում է BBC-ն:

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները նույնպես պարզորոշ հասկացնել են տվել, որ ազատ տեղաշարժման սկզբունքը քննարկման ենթակա չէ:

Հունիսի 29-ին ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա քննարկումներին չեն մասնակցել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, որի քաղաքացիներն անցած շաբաթ քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու օգտին: Առանց Լոնդոնի ԵՄ-ի գագաթնաժողովը կայացել է քառասուն տարվա ընթացքում առաջին անգամ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի նկատմամբ «ոչ մի կարգի նյուանսներ չեն լինի»:

Եվրամիության երկրների ղեկավարները մտադիր են առանց Բրիտանիայի հերթական անգամ հանդիպել սեպտեմբերի 16-ին, Բրատիսլավայում:

ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների հայտարարության մեջ ասվում է, թե նրանք հուսով են, որ Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիության ակտիվ գործընկերը, և որ իրենք «Միացյալ Թագավորությունից առաջարկություններ են ակնկալում այդ հարցի վերաբերյալ»:

Մինչ այդ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը Բրյուսելում բանակցություններ է վարել ԵՄ-ի ներկայացուցիչների, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Շոտլանդացի ընտրողները քվեարկել են ԵՄ-ի կազմում մնալու օգտին:

Ստերջենն ասել է, որ ԵՄ-ն ըմբռնումով է վերաբերվել իր դիրքորոշմանը և հավելել է, որ եթե հնարավորություն կա Շոտլանդիան պահել Եվրամիության կազմում, ապա ինքն այն կգտնի:

Ավելի վաղ Յունկերն ասել է, որ Շոտլանդիան վաստակել է իրավունքը, որ նրա ձայնը լսելի լինի, բայց հավելել է, որ ԵՄ-ն չի ցանկանում միջամտել Մեծ Բրիտանիայի ներքին գործերին:

Ֆրանսիայի նախագահը և Իսպանիայի վարչապետն արդեն ասել են, որ դեմ են ԵՄ-ին Շոտլանդիայի անդամակցության հարցի շուրջ Բրյուսելի և այդ երկրի միջև բանակցություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում