ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում նշեց, որ քննարկումներից տպավորություն է առաջացել, որ իրենց մեջ կան որոշ մարդիկ, ովքեր բացառիկ տաղանդ ունեն այնպես ամեն ինչ խճճել, որ ամեն ինչ խառնվի իրար, չհասկանան, թե ինչ են ուզում անել:
«Իմ ելույթի հիմնական կոչը կլինի այն, որ եկեք դադարեցնենք այս ոճը, եկեք հասկանանք, որ սա բերելու է նրան, որ պտուղը պտղաջրի հետ թափենք: Ես հասկանում եմ, որ մարդիկ կան, որ պտուղն ու պտղաջուրն իրարից չեն տարբերում, կամ կարող են գույներն այնքան խտացնել, որ դրանք իրար հետ լղոզվեն, դառնան նույն զանգվածը: Կան մարդիկ, ովքեր որ այդ պտղաբերությանը չեն մասնակցել, իրենց ձեռք չի տալիս, որ այդ պտուղը լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































