Adidas ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսիացի գործարար Բերնար Տապիի դեմ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները:
Տապին մեղադրվում է Adidas ընկերության վաճառքի վիճելի գործարքն իրականացնելիս խարդախության մեջ, որին մասնակցել են նաև ֆրանսիացի շատ կարևոր քաղաքական գործիչներ՝ ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Վերջինս այդ ժամանակ զբաղեցրել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև France Telecom ընկերության ղեկավար Ստեֆան Ռիշարի դեմ:
Խոսքը 1993թ. Տապիի կողմից Adidas ընկերության իր մասնաբաժնի վաճառքի մասին է: Գործարքի իրականացման համար ստեղծվել է հատուկ կոնսորցիում, որը ղեկավարել է Credit Lyonnais բանկը: Երբ գործարքն ավարտվել է, Տապին բանկին մեղադրել է խարդախության մեջ և պահանջել 285 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում, որը վճարվել է 2008թ.:










































