Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրն Իսրայելին հնարավորություն է տալիս կազմակերպել բնական գազի մատակարարումներ եվրոպական շուկաներ:
«Իսրայելական բնական գազը կարող է Եվրոպային մատակարարվել Թուրքիայի տարածքով: Առանց այդ համաձայնագրի, դա կլիներ անհնար: Խոսքը վիթխարի ծավալների մասին է»,- ասել է նա:










































