Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Նոյեմբերին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը վտանգված է

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեհաստան ու այնտեղ արած հայտարարությունները բավականին կտրուկ շեշտադրումներ են պարունակում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջիկա զարգացումների կամ ուղղության հստակեցման հետ կապված: Խոսքը վերաբերում է նոյեմբեր ամսին Վիլնյուսում ակնկալվող Հայաստանի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը և Եվրասիական միությանն անդամակցելուն:

Ս. Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, որոնք խոչընդոտում են «Արևելյան գործընկերությամբ» ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Ըստ որում՝ ՀՀ նախագահն այս հայտարարությունն անում է մի երկրում, որը «Արևելյան գործընկերություն» ծրագրի համահեղինակներից է և այդ ծրագրի իրականացմանն առավել շահագրգիռ կողմերից մեկը: Ավելին՝ այս հայտարարությունն անում է մի բարդ ժամանակաշրջանում, երբ մեր երկիրը բավականին ակտիվ առաջ է գնում Ասոցացման համաձայնագրի հետ կապված գործընթացներում, ու ընդամենը չորս-հինգ ամիս հետո պետք է նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը:

«Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական»,- Վարշավայում հայտարարել է Ս. Սարգսյանը:

Այսպիսով, Ս. Սարգսյանը կարծես թե «հաթաթա» է տալիս կամ ավելի կոռեկտ ասած՝ Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց առաջ հայ-թուրքական սահմանի բացման և Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացման պայման է դնում Եվրոպայի առաջ: Հիշեցնենք, որ ԼՂՀ օդանավակայանը արդեն վաղուց պատրաստ է շահագործման, բայց չի գործարկվում, քանի որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ կոչնչացնի այդ օդանավակայանից օգտվող քաղաքացիական օդանավերը: ԼՂՀ պատկան մարմինները ժամանակ առ ժամանակ ժամկետ են նշում, թե երբ այն ի վերջո կգործարկվի, բայց միջազգային հանրությունը կարծես թե այնքան էլ շահագրգռված չէ այդ հարցում: Եվ ահա, ՀՀ արտաքին քաղաքականության համար կարևոր ուղղություն վերցնելու կամ քայլ անելու նախաշեմին Ս. Սարգսյանը եվրոպական հանրությանը հիշեցնում է այդ մասին: Սա կարծես թե այս գործընթացի սկզբում չկար:

Առերևույթ այս պայմանի մեջ կարծես որևէ մտահոգիչ հանգամանք չկա, հակառակը՝ շատ լավ է, որ նախագահը փորձում է իր երկրի համար ընդունելի տարբերակ ընտրել՝ խաղալով երկու տարբեր հնարավորությունների կամ ուժային կենտրոնների միջև, որ նրանցից ով ավելի շահավետ պայմաններ առաջարկի, նրա նախաձեռնությանն էլ անդամակցի: Այսինքն՝ տվյալ դեպքում եթե Եվրոպան խոստանա կամ ապահովի հայ-թուրքական սահմանի բացումը կամ ԼՂՀ օդանավակայանի գործարկումը, կխորացնի եվրաինտեգրման գործընթացը ընդհուպ մինչև ասոցացման պայմանագրի նախաստորագրումն ու ստորագրումը: Եթե Ռուսաստանը խոստանա, կանդամակցի Եվրասիական միությանը:

Սակայն, ցավոք, Ս. Սարգսյանն այն նախագահը չէ, և այս պահին ՀՀ-ն էլ այն երկիրը չէ, որ կարողանա Եվրամիության ու Ռուսաստանի միջև այդպես ճկուն խաղարկել: Հակառակը՝ խնդիրն ավելի բարդ է: Այս օրերին քաղաքական շրջանակներում արդեն տեղեկություններ ու մտահոգություններ են շրջանառվում, թե վտանգված է նոյեմբերին Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը: Ու թեև Հայաստանը արագ տեմպերով առաջ է գնում դրա հետ կապված բանակցային գործընթացներում, ՌԴ-ն իր զորեղ մահակով արդեն դանդաղեցնում է այն: Իզուր չէ, որ այս օրերին, երբ Ս. Սարգսյանը Լեհաստանում է, Հայաստան ժամանեցին ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Իսկ դրանից առաջ ՌԴ-ն ՀՀ-ի վրա կրկին անգամ գործադրեց իր էներգետիկ և զենքի մահակը՝ բարձրացնելով գազի գինն ու Ադրբեջանին մոտ 1 մլրդ դոլարի զենք վաճառելով: Հայտնի է, որ հիմա քննարկվում է ՀՀ-ին սուբսիդիա տրամադրելու հարցը: Եվ եթե ՀՀ-ն շարունակի անշեղորեն ընթանալ դեպի «Արևելյան գործընկերություն», ՌԴ-ն այդ սուբսիդիան ոչ միայն չի տա, հնարավոր է, որ հաջորդ տարի գազի գինը կրկին թանկացնի, իսկ Ադրբեջանին էլ կրկին զենք տրամադրի: Ավելին՝ կարող է ՌԴ-ում ապրող և աշխատող հայերին ոչ միայն ետ ուղարկել Հայաստան, այլև ինչպես արդեն սպառնացել է, իր երկիր այցելելու համար վիզային ռեժիմ կիրառել:

«ՀՀ-ն և ՌԴ-ն հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք ՌԴ-ի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ: ՌԴ-ում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի ՌԴ-ի դեմ, և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Ի՞նչ է ակնարկում Ս. Սարգսյանը: ՌԴ-ն ՀՀ-ի եվրաինտեգրման հարցն իր շահերին դեմ է համարում, և եթե նախագահը հայտարարում է, որ մենք չունենք բարդույթ, որը կարող է այդպիսի քայլի մղել, հավանաբար նշանակում է ՝ bye Ասոցացման պայմանագիր ու «Արևելյան գործընկերություն»: Եվ այս պարագայում մենք ոչ թե «և-և»-ի սկզբունքն ենք ընտրել, ինչպես նույն տեքստում ասել է Ս. Սարգսյանը, այլ ՌԴ ճնշման ներքո հօգուտ այդ երկրի՝ «կամ-կամ»-ի տարբերակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում