Երգչուհի Մադոննան ընդունել է, որ չի նկատել, թե որքան արագ են մեծացել իր երեխաները՝ դուստրը՝ Լուրդեսը, և որդին՝ Ռոկկոն, որն արդեն բեղիկներ ունի: Չնայած երկու երեխաների հետ ունեցած մտերիմ հարաբերություններին՝ երգչուհին ընդունում է, որ միշտ չէ, որ հնարավորություն է ունենում երկու երեխաների հետ շփվելու, հատկապես դստեր համար iPhone գնելուց հետո, ով չի ցանկանում մեկ րոպեով անգամ այն բաց թողնել ձեռքից:
«Այն ժամանակից, ինչ իմ դուստրը հեռախոս ունի, նա դադարել է ինձ հետ շփվել: Սեփական երեխայի մեծանալը ընդունելը շատ դժվար է: Մի կողմից՝ ինձ համար նա միշտ փոքրիկ աղջիկ կմնա, իսկ մյուս կողմից՝ ես տեսնում եմ, թե նա ինչպես է աստիճանաբար վերածվում կնոջ»,- նշել է նա:
Մադոննայի 12-ամյա որդին նույնպես մեծանում է: Նա դարձել է բարձրահասակ պատանի և արդեն հետաքրքրվում է գեղեցիկ աղջիկներով:
Ի դեպ, իր երեխաներին Մադոննան երես չի տալիս: Օրինակ՝ Լուրդեսը վաղ հասակից օգնել է պարողներին հանդերձափոխվելիս, ինչը այնքան էլ լավ աշխատանք չի համարվում: Երևի հոգնելով մոր անընդհատ հսկողությունից՝ նա առանձին ապրելու թույլտվություն է խնդրել:







































