Լատվիայի պաշտպանության նախարար Արթիս Պաբրիկիսը լատվիական հանրությանը կոչ է արել պաշտպանել ժողովրդավարական արժեքները նրանցից, ովքեր նախաձեռնում են երկլեզվության մասին հանրաքվեն և փորձում են կազմակերպել «ոչ քաղաքացիների» այլընտրանքային խորհրդարանը:
«Եթե կա լատվիական բանակ, ուրեմն պետք է լինի նաև լատվիական հասարակություն, որը աշխատում է անկախության համար և կողմնակից է նրան: Պետք է հստակ լինի, թե ինչն է պաշտպանում լատվիական զինվորը և ինչ արժեքների է նա դավանում»,- նշել է Պաբրիկիսը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ վատ է իրեն զգում, երբ 20, 30, 40 տարի առաջ Լատվիա եկած մարդիկ չեն ցանկանում խոսել լատիշերեն:
«Կան նաև այլ մարդիկ, ովքեր եվրոպական երկրներից եկել են այստեղ և արդեն մի քանի տարի անց կարող են խոսել լատիշերեն: Անձամբ ինձ անհասկանալի է, թե ինչու է շարունակվում նման իրավիճակը»,- ասել է պաշտպանության նախարարը:









































