Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվն անցել է հազարից: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով երկրի իշխանություններին:
Նախկինում խոսվում էր 600 զոհերի մասին:
Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհն ավեի շատ տուժած շրջաններում փրկարարական աշխատանքների համար առանձնացրել է գրեթե 170 մլն դոլար:
Անցած շաբաթվա վերջին արևադարձային ջրհեղեղներ էին սկսվել երկրի հյուսիսային նահանգներում, իսկ ամենահորդառատ անձրևները տեղացել էին հունիսի 17-ին: Ջրհեղեղն այնքան ուժեղ է եղել, որ ափերից դուրս է եկել Գանգես գետը և նրա մի քանի վտակներ, ինչը իր հերթին սողանքների պատճառ է դարձել:








































