Անգլիական «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին կշարունակի հանդես գալ իր ներկայիս ակումբի կազմում:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Վարդին համաձայնել է ընդունել «Լեսթեր»-ի առաջարկը և արդեն իսկ խզել է բոլոր պայմանավորվածություններն «Արսենալ»-ի հետ:
Ինչպես տեղեկացրել էինք, «Լեսթեր»-ի ղեկավարությունը երկուշաբթի նոր՝ ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր էր առաջարկել Վարդիին:







































