Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Ստամբուլում հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Հանդիպումը կայացել է Ստամբուլում մեկնարկած Համաշխարհային մարդասիրական առաջին գագաթնաժողովի շրջանակներում:
Երկկողմ հանդիպումից հետո որևէ հայտարարություն չի արվել: Հանդիպման մանրամասները նույնպես չեն ներկայացվել: