Tuesday, 28 05 2024
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց
Ոստիկանության զորքերի հրամանատարին գեներալ-մայորի կոչում շնորհվեց
Նիկոլ Փաշինյանը Կամո Ցուցուլյանին ՓԾ գեներալ-մայորի կոչում շնորհեց
Լուրերի օրվա թղարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարող ենք շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ․ նախագահ
Ուղիղ. Վազգեն Գալստանյանը ներկայացնում է այսօրվա և վաղվա անելիքները
Լիտվայի ԱԳ նախարարը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանին
13:45
Լեհաստանի ԱԳՆ-ն չի բացառել Ուկրաինա զորք ուղարկելը

ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել փաստաբանական գրասենյակում քննիչի կողմից խուզարկության վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից խուզարկություն կատարելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշման վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, պարզաբանման մեջ նշված է. «2016 թվականի մայիսի 23-ին լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշումը փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից խուզարկություն կատարելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին: Ըստ որոշման՝ հանձնաժողովն ուսումնասիրելով փաստաբաններ Գևորգ Մկրտչյանի և Սուսաննա Սարգսյանի ներկայացրած նյութերը՝ որո շել է հանդես գալ հայտարարությամբ, որում թվարկել է իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս փաստաբանների անկախությունն ապահովելուն կոչված մի շարք հանրաճանաչ և երբևէ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից չվիճարկված իրավական երաշխիքներ: Ապա, հանձնաժողովը «դատապարտելով փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն ձեռնարկած պաշտոնատար անձանց գործելաոճը՝ ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորել է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց»:

Հատուկ քննչական ծառայությունը ցավով արձանագրում է, որ փաստաբանների իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր գործառույթներ իրականացնող հանձնաժողովը, տուրք տալով ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավված փաստաբան Սուսաննա Սարգսյանի ամենևին ոչ փաստարկված հայտարարություններին, իրականության խեղաթյուրմամբ հանդես է եկել պաշտոնատար անձանց ուղղված անտեղի հորդորով:

Ըստ էության, հանձնաժողովի հրապարակած որոշման տեքստից իսկ բխում է, որ կոնկրետ քրեական գործով նախաքննությունը կատարող քննիչի գործողություններում դատապարտելի որևէ արարք առկա չէ: Շարադրված փաստական հանգամանքներից բխում է, որ Երևան քաղաքի Գայի պողոտա 2-րդ շենքի 136-րդ հասցեում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 2016թ. մայիսի 16-ին: Տարածքը դիտարկվել է որպես գործով անցնող քաղաքացու հիմնադրած «Ագլա» առևտրային կազմակերպության գործունեության, այլ ոչ թե «Ալգա» փաստաբանական գ րասենյակի գործունեության վայր: Դատարանի հիշյալ որոշումը ստանալու հաջորդ օրը՝ 2016թ. մայիսի 17-ին, փաստաբան Սուսաննա Սարգսյանը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին՝ քրեական գործով որպես մեղադրյալի պաշտպան ներգրավվելու համար: 2016թ. մայիսի 19-ին քննիչն այցելել է Երևան քաղաքի Գայի պողոտա 2-րդ շենքի 136-րդ հասցե՝ դեռևս 16.05.2016թ. որոշման հիման վրա խուզարկություն կատարելու նպատակով: Տեղում առաջին անգամ տեղեկանալով, որ տարածքում գործունեություն է իրականացնում Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակը՝ չի կատարել խուզարկությունը:

Ակնհայտ է, որ պաշտոնատար անձանց կողմից հիշյալ հասցեում խուզարկության կատարումը նախաձեռնելիս՝ հայտնի չի եղել տարածքում փաստաբանական գրասենյակի գործունեության մասին, իսկ հայտնի դառնալուն պես այդ քննչական գործողությունը չի կատարվել: Նման պայմաններում առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշման մեջ տեղ գտած «հորդորներն ու մեղադրանքները»:

Ելնելով վերոգրյալից, կոչ ենք անում ծառայության քննիչների գործողություններին իրականությանը չհամապատասխանող գնահատական տալուց, տարբեր տեսակի «ոգեշունչ» հորդորներով հանդես գալուց առաջ փորձել առնվազն գոնե նվազագույնս փաստարկել սեփական դիրքորոշումը, չվարկաբեկելով ՀՀ փաստաբանների պալատի որպես ծանրակշիռ կառույցի հեղինակությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում