Google-ի մերձավորարևելյան բաժնի թոփ-մենեջեր Վայել Ղոնիմը, որը համարվում է Եգիպտոսում 2011 փետրվարյան հեղափոխության կազմակերպիչներից մեկը, «Հեղափոխություն 2.0» անվանումով գիրք կգրի: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Գրքի հրատարակման իրավունքը գնել է ամերիկյան Houghton Mifflin Harcourt ընկերությունը: Հրատարակչությունը նշել է, որ հեղինակը կպատմի եգիպտական հեղափոխության մասին ներսից և «Արաբական գարնան» մասին դասեր կտա:
Հաղորդման համաձայն` «Հեղափոխություն 2.0» գրքի ամենահետաքրքիր էջերը լինելու են սոցիալական մեդիաների և համացանցային տեխնոլոգիաների դերը հեղափոխության կազմակերպման համար: «Ղոնիմը ոգեշնչող պատմություն է հիշատակում այն մասին, որ յուրաքանչյուր ոք կարող է փոխել երկիրը` հենվելով միայն այն հավատքի վրա, որ ազգի իշխանությունն ավելի հզոր է, քան մարդիկ իշխանության մեջ», – ասվում է հրատարակչության հաղորդագրության մեջ:
Գրքի օրիգինալ տարբերակը կլինի արաբերեն լեզվով. «Հեղափոխություն 2.0» գրքի արաբերեն լեզվով հնարավոր հրատարակիչների տարբերակները քննարկվում են Houghton Mifflin Harcourt-ում: