Մինչև 2100-ն աշխարհի բնակչության թիվը կհասնի 11 մլրդ մարդու, ինչը մոտ 8 %-ով ավել է, քան 2011-ին, կանխատեսում է ՄԱԿ-ը:
Ինչպես նշվում է Վաշինգտոնի համալսարանի մամլո հաղորդագրության մեջ, բնակչության աճը կախված է լինելու Աֆրիկայում ծնելիության աճից:
Ներկա դրությամբ Աֆրիկյան տարածաշրջանում բնակչության թիվը 1,1 մլրդ է կազմում, իսկ մինչև 2100-ը կհասնի 4,2 մլրդ-ի:
Զեկույցում նշվում է, որ Եվրոպայում բնակչության թվի նվազում կնկատվի, քանի որ ծնելիության մակարդակը կշարունակի ցածր մնալ, իսկ ահա մյուս տարածաշրջաններում բնակչության աճ կնկատվի կյանքի տևողության ավելացման շնորհիվ:
Ըստ Վաշինգտոնի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունների՝ աշխարհի բնակչությունը մինչև 2100 թ. կարող է կազմել 9-13 մլրդ:










































