Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Դժվար է Թուրքիայում հայ լինել. Էլիֆ Շաֆաքի հոդվածը Guardian-ում

Թուրքիան այսուհետև պարզապես քաղաքականապես բևեռացված երկիր չէ: Այժմ այն ուղղակի բաժանված է երկու մոլորակների. նրանք, ովքեր, անկախ ամեն ինչից, աջակցել են և կշարունակեն աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և նրանք, ովքեր, տարբեր պատճառներից ելնելով, դեմ են նրան: Էրդողանը Թուրքիայի ժամանակակից պատմության ամենաանջատողական քաղաքական գործիչն է: Այս մասին հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում գրում է թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը:

Նա պատմում է, որ նախքան վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալու հետ կապված խառնաշփոթը, Թուրքիայի խորհրդարանում թեժ քննարկման առիթ էր դարձել գրող Օսկար Ուայլդը, ում չիմանալով՝ իշխող կուսակցության անդամներից մեկը շփոթել էր «Օսկար» մրցանակաբաշխության հետ:

«Երբ պատգամավորները չեն քննարկում Ուայլդին, ապա զբաղված են բռունցքների հարվածներ փոխանակելով: Նրանց անձեռնմխելիությունը վերացնելու շուրջ քննարկումների ժամանակ (մի գործողություն, որը կարող է հանգեցնել քուրդ պատգամավորների դեմ դատական գործերի հարուցման և ազատազրկման) հայ պատգամավոր Գարո Փայլանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք անդամների կողմից բռունցքներով և ոտքերով հարվածներ ստացավ և դարձավ ատելություն պարունակող նրանց խոսքերի թիրախը: Փայլանն ասաց. «Այն, ինչ նրանք չեն կարող ժխտել, հետևյալն է. հայկական ինքնություն ունեցող անձը բացահայտում է նրանց ստերը և շարունակում է պինդ կանգնել»:

Դժվար է Թուրքիայում հայ լինել: Կամ քուրդ, կամ ալևի, կամ գեյ, կամ հրեա, կամ կին, կամ ցանկացած մեկը, ով չի համաձայնվում այն բաների հետ, ինչ կատարվում է երկրում»,- գրում է Շաֆաքը: Նա նշում է, որ երկրում այլևս չկա բազմազանություն, խոսքի ազատությունը ևս վերացել է: Երկրում իշխում է «նույնականության գաղափարախոսությունը», որը ստեղծվել է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի կողմից:

Անդրադառնալով Դավութօղլուի հեռանալուն` Շաֆաքը նշում է, որ Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերափոխել նախագահական ռեժիմի` իշխանության մենատիրություն ունենալով: Շաֆաքն ասում է, որ երկրում ընդդիմությունը գործում է հատվածաբար, մասնատված է և բարոյալքված: Մեծ վերահսկողություն կա սոցիալական մեդիայի վրա. Թուրքիան առաջինն է Twitter-ից գրություններ հեռացնող երկրների շարքում:

«Ամեն բան փոխվում է Թուրքիայում և փոխվում է շատ արագ: Մենք` թուրքերս, ապրում ենք «իսկ հիմա ինչ է լինելու»-ի զգացումով` գիտակցելով, որ ամեն օր նոր բան է տեղի ունենում: Ժողովրդավարության կենտրոնական տարրերը, ինչպես իշխանությունների տարանջատումը, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը, այլևս չկան»,- նշում է թուրք գրողը:

Որպես երեք լուրջ վտանգ՝ նա առանձնացնում է հետևյալները. իշխանության բացարձակ մենաշնորհ, թուրք-քրդական հաշտեցման գործընթացի ձախողում և աշխարհիկության կորուստ:

«Անցյալում մենք սև հումորի ավանդույթ ունեինք: Քաղաքականությունը միշտ կոպիտ է եղել, սակայն մարդկանց համար քաղաքական գործիչների վրա ծիծաղելը նորմալ էր: Այսուհետև` ոչ: Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թուրքիայի բնակիչների միայն կեսն է կարծում, որ նորմալ է հրապարակայնորեն կառավարությանը քննադատելը: Երբ Անգելա Մերկելը թույլ տվեց, որ գերմանացի երգիծաբանի դեմ Էրդողանը գործ հարուցի, դա հստակ ուղերձ դարձավ Թուրքիայի ժողովրդավարներին. «Դուք մեն-մենակ եք»,- նշում է Շաֆաքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում