Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակի՞ցն է, թե՞ ախոյանը

Hellenicnews.com կայքի փոխանցմամբ, հրապարակվել է Ամերիկյան Հելլենական ինստիտուտի հիմնադիր Ժեն Ռոզիդեսի «Թուրքիան դաշնակի՞ց է, թե՞ ախոյան» խորագրով վերլուծականը.

«Այն բանից հետո, երբ էրդողանի գլխավորած կուսակցությունը 2002 թվականի նոյեմբերին Թուրքիայում եկավ իշխանության գլուխ, ի հայտ եկան բավականաչափ ապացույցներ` պնդելու համար, որ Թուրքիան դրանից հետո հանդիսացել է ԱՄՆ-ի ու Արևմուտքի ախոյանը և ոչ թե դաշնակիցը: Ի դեպ, դա վերաբերում է նաև մինչև 2002 թվականն ընկած ժամանակահատվածին:

2003 թվականին Թուրքիան ԱՄՆ-ին թույլ չտվեց իր տարածքի միջոցով երկրորդ ճակատ բացել Սադամ Հուսեյնի դեմ: Դա թույլատրելու համար Թուրքիան պահանջում էր հավելյալ 6 միլիարդ դոլար` չհաշված Պաշտպանության փոխնախարար Պոուլ Վոլֆովիցի առաջարկած 26 միլիարդ դոլարը:

Թուրքական այդ պահանջն ամերիկյան New York Times թերթը որակեց որպես «դրամաշորթություն՝ դաշինքի անունից»: ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով, թուրքական այդ դեմարշի արդյունքում Սադամ Հուսեյնին գահընկեց անելն առավել դժվար և թանկարժեք ստացվեց ամերիկյան կողմի համար:

Ապա Թուրքիան, ի հեճուկս ԱՄՆ-ի, սկսեց ջերմ հարաբերություններ հաստատել Իրանի հետ: Դա հանգեցրեց Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացմանը, ինչն առավել ընդգծվեց Դավոսյան ճգնաժամի և «Մավի Մարմարայի» միջադեպի արդյունքում: Դա վնաս պատճառեց ԱՄՆ տարածաշրջանային շահերին:

Ի հեճուկս միջազգային հանրության` էրդողանը գովաբանեց Դարֆուրում ցեղասպանություն իրականացրած և միջազգային հանրության կողմից որպես հանցագործ որակված Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին` նշելով, թե մուսուլմանը չի կարող ցեղասպանություն իրականացրել:

Սակայն Թուրքիան իր հակաամերիկյան ու հակաարևմտյան քայլերով աչքի է ընկել նաև մինչ 2003 թվականը:

Անկարայում գործող Թուրքիայի արտգործնախարարության ինստիտուտի ներկայացուցչի խոսքերով, 1973 թվականի արաբ-իսրայելակական պատերազմի ժամանակ Թուրքիան ԽՍՀՄ մարտական ինքնաթիռներին թույլատրել է անցնել սեփական օդային տարածքով: Միևնույն ժամանակ Թուրքիան ամերիկյան ինքնաթիռներին չի թույլատրել իր տարածքում վերալիցքավորվել և Իսրայելի օգտին հետախուզական գործունեություն ծավալել:

1977-1978 թվականներին Եթովպիայում բռնկված հակամարտության ժամանակ Թուրքիան Մոսկվային թույլատրել է իր օդային տարածքով մատակարարումներ իրականացնել եթովպացի կոմունիստներին:

Չնայած ՆԱՏՕ-ի առարկություններին` 1976 թվականի հուլիսի 18-ին խորհրդային «Կիև», 1979 թվականի փետրվարի 25-ին «Մինսկ» և 1983 թվականի մարտի 16-ին «Նովոռոսիյսկ» ավիակիրներն անցել են Բոսֆոր և Դարդանել նեղուցներով և հայտնվել Միջերկրական ծովում, ինչը հանդիսացել է սևծովյան նեղուցներով նավարկությունը կանոնակարգող 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայի խախտում: Դրանով Միջերկրական ծովում պարեկություն իրականացնող ԱՄՆ 6-րդ նավատորմը հայտնվել էր լուրջ վտանգի տակ:

1979 թվականին Թուրքիան ամերիկյան U-2 հետախուզական ինքնաթիռներին արգելել է մուտք գործել Թուրքիա` դա պատճառաբանելով Մոսկվային համաձայնությունը ստանալու անհրաժեշտությամբ:

«Սառը պատերազմի» ժամանակ թուրքական կառավարությունն անպատասխան է թողել սեփական տարածքում 11 ամերիկյան ալեհավաքներ տեղակայելու մասին ՆԱՏՕ-ի առաջարկը , որոնք առաջին հերթին ուղղվելու էին ԽՍՀՄ-ի ու նրա արևելաեվրոպական արբանյակների դեմ:

«Սառը պատերազմի» ժամանակ Թուրքիան վետո է դրել ՆԱՏՕ-ի այն ջանքերի վրա, որոնք ուղղված էին էգեյան ծովի հունական կղզիներում ռազմաբազաներ հիմնելուն, ինչը միտված էր խորհրդային նավատորմից պաշտպանվելուն:

Այս ամենն ի ցույց է դնում այն, որ Թուրքիան, ըստ էության, մշտապես առաջնորդվել է սեփական շահերով և եղել է ԱՄՆ-ի հանդեպ ոչ լոյալ տրամադրված դաշնակից»:

Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952 թվականին և «Սառը պատերազմի» ժամանակ պահպանում էր ՆԱՏՕ-ի հարավային թևը` 610 կիլոմետրանոց թուրք-խորհրդային սահմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում