Sunday, 19 05 2024
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Իշխանության վայրի հաղթանակը և ընդդիմության խեղճության ցուցադրությունը

Երեկ խորհրդարանը 98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Իշխանությունները բավական մեծ և լուրջ աշխատանք էին կատարել նախագիծն անցկացնելու համար:

Աշխատանքը կատարվել էր երկու ուղղությամբ՝ խորհրդարան բերել Ընտրական օրենսգրքի բոլոր պոտենցիալ կողմնակիցներին, որպեսզի կողմ ձայների թիվը հնարավորինս մեծ լինի, և ճնշում գործադրել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատրաստվում են դեմ քվեարկել, որպեսզի դեմ ձայների թիվը հանարավորինս փոքր լինի: Պետք է խոստովանել, որ իշխանությունները հասան իրենց ուզածին, որովհետև նրանք կարողացան մաքսիմալ արդյունք ապահովել, և նույնիսկ նրանք, ովքեր Ընտրական օրենսգրքի քննարկման ողջ ընթացքում դեմ էին խոսել և քննադատել էին նախագիծը՝ կա՛մ չքվեարկեցին, կա՛մ քվեարկեցին ձեռնպահ:

Ի դեպ, քվեարկությունից առաջ ԱԺ դահլիճում իշխանության և ընդդիմության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ բեմադրվեց մի թատերական ներկայացում, որպեսզի հնարավորություն տրվի չքվեարկողներին արդարանալ, թե իրենք ուղղակի չկողմնորոշվեցին կամ չհասցրեցին դեմ քվեարկել: Զարուհի Փոստանջյանը վարման կարգով ձայն էր խնդրում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, իսկ վերջինս համառորեն մերժում էր տիկին Փոստանջյանին, և ի վերջո՝ Ընտրական օրենսգիրքը դրեց քվեարկության: Քվեարկությունից հետո Փոստանջյանը և ՕԵԿ ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց ձայն չտալը օրենքի կոպիտ խախտում էր, բայց նրանցից որևէ մեկը չհայտարարեց, որ իրենք ուզում էին դեմ քվեարկել, բայց չհասցրեցին: Եթե նրանք հայտարարեին, որ իրենք դեմ էին Ընտրական օրենսգրքին, բայց չեն հասցրել քվեարկել, ապա նրանց կհամարեին դեմ քվեարկած: Թատրոնի իմաստն էլ այն էր, որ նրանք դեմ չքվեարկեն, այլ ցույց տան, որ դժգոհ են քվեարկության կազմակերպման ընթացակարգից:

ՀԱԿ-ի անակնկալը

Ամենամեծ անակնկալը մատուցեց ՀԱԿ խմբակցությունը, որի վեց անդամներ դեմ քվեարկեցին Ընտրական օրենսգրքին: ՀԱԿ-ից կողմ քվեարկեց միայն Լյուդմիլա Սարգսյանը, ով կողմ էր արտահայտվել նաև սահմանադրական փոփոխությունների նախագծին: Իսկ այս քայլով նա անդամագրվեց իշխանության անդավաճան կողմնակիցների ցուցակին:

ՀԱԿ-ի քվեարկությունը անակնկալ էր այնքանով, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը օրենսգրքի քննարկումների սկզբում հայտարարեց, որ իրենք առկախում են իրենց մասնակցությունը Ընտրական օրենսգրքի քննարկումներին, ինչից մենք ենթադրեցինք, որ ՀԱԿ-ը մտադիր չէ մասնակցել նաև քվեարկությանը և այդպիսով աջակցել կոնսենսուսի ձևավորմանը: Սակայն վերջին պահին նիստերի դահլիճ վերադարձան նիստը բոյկոտող ՀԱԿ խմբակցության չորս պատգամավորները՝ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը, և դեմ քվեարկեցին նախագծին: Դեմ քվեարկեցին նաև նախագծի քննարկումը չբոյկոտած Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը: ՀԱԿ-ը պահպանեց արմատական ընդդիմություն լինելու իր դերը և ցույց տվեց, որ այդ դերը պահելու հարցում ունի լուրջ աջակցություն:

ՕԵԿ-ը հավատարիմ մնաց իրեն

Մինչև քվեարկությունը, երբ ՕԵԿ խմբակցության անդամներին հարցնում էին, թե նրանք ինչպես են քվեարկելու, նրանք որևէ հստակ պատասխան չէին տալիս, չնայած անընդհատ քննադատում էին նախագիծը, ներկայացնում դրա թերի կողմերը: Քվեարկության արդյունքներով՝ ՕԵԿ-ի հինգ անդամներն էլ չէին մասնակցել քվեարկությանը, այդպիսով ոչ մի դեմ ձայն չտալով նախագծին: Ինչպես նշեցինք, քվեարկության ավարտից անմիջապես հետո այս խմբակցության անդամները սկսեցին շատ բորբոքված հայտարարել, որ խախտվել է ԱԺ կանոնակարգը, բայց դա ավելի ծիծաղելի վիճակի մեջ դրեց այդ խմբակցության անդամներին, որովհետև բոլոր նրանք, ովքեր ցանկացել էին դեմ քվեարկել՝ քվեարկել էին: Պարզ էր, որ ՕԵԿ խմբակցությունը չէր կարողացել դեմ քվեարկելու սանկցիա ստանալ:

ԲՀԿ-ի կանխատեսելի պահվածքը

Սպասելի էր, որ ԲՀԿ խմբակցության մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի նախագծին, քանի որ այս կուսակցությունը թեև հայտարարել է, որ ընդդիմադիր է, սակայն միայն խոսքով, իսկ գործով աջակցում է իշխանության բոլոր կարևոր նախագծերին: Բայց մենք կարծում էինք, որ ԲՀԿ գոնե որոշ ներկայացուցիչներ դեմ կքվեարկեն նախագծին, որպեսզի ցույց տան, որ այս կուսակցությունը ամբողջովին չի ենթարկվում իշխանության ճնշումներին: Խմբակցության ընդամենը չորս պատգամավորներ, այդ թվում՝ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը և Լյովա Խաչատրյանը ձեռնպահ քվեարկեցին, պատասխանատվություն չստանձնելով օրենսգրքի ընդունման համար, բայց դա շատ քիչ է 30 հոգանոց խմբակցության համար, որն իրեն ընդդիմադիր է համարում: ԲՀԿ խմբակցությունից դեմ քվեարկեց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Կարապետյանը չէր քվեարկել, իսկ ևս երեք պատգամավորներ՝ Մուշեղ Պետոյանը, Գուրգեն Արսենյանը և Հայկ Խաչատրյանը բացակա էին: Բացակա էր նաև Գագիկ Ծառուկյանը, բայց նա միշտ է բացակա:

«Համախմբման» կազմաքանդումը

Վարդան Օսկանյանը մնաց մենակ: Նախորդ օրը ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ստեղծում է «Համախմբում» անունով կուսակցություն, որն իբրև թե տարբերվելու է քաղաքական դաշտում գործող մյուս կուսակցություններից, և իբրև թե մյուսների նման չի վերահսկվելու իշխանությունների կողմից՝ դառնալով իշխանությունների իրական այլընտրանքը: Բայց «Համախմբում» կուսակցությանը անդամակցած պատգամավորների քվեարկությունը ցույց տվեց, որ այս կուսակցությունը գրեթե ոչնչով չի տարբերվում ՕԵԿ-ից, կամ ավելի լավ կլիներ, եթե այդ մարդիկ մնային ԲՀԿ-ում և ոչ թե դուրս գալով նոր կուսակցություն ստեղծեին:

Ընտրական օրենսգրքին դեմ քվեարկեց միայն կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, իսկ մյուս երեք անդամները՝ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը չքվեարկեցին: Կա՛մ Օսկանյանը պետք է սպասեր և կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեր Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունից հետո, որպեսզի չերևար, թե իր կուսակցության անդամները իրենից տարբերվող քվեարկություն են անում, կա՛մ իր կուսակցությունը պետք է կոչեր ոչ թե «Համախմբում», այլ «կազմալուծում», որպեսզի հավատարիմ մնար էությանը:

Բայց քանի որ  Օսկանյանը արդեն հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին, ապա այս խայտառակությունից փրկվելու միակ ելքը պետք է լինի կուսակցություն ստեղծելու գաղափարից հրաժարվելու մասին պաշտոնական հաղորդագրության տարածումը, ինչը միակ երաշխիքն է հետագա խայտառակություններից ապահովագրվելու համար: Ինչ իմաստ ունի նոր կուսակցություն ստեղծել, երբ հենց հաջորդ օրը պետք է պարզ դառնա, որ այն ոչնչով չի տարբերվում արդեն գործողներից:

Զարուհի Փոստանջյանի չստացված համարը

«Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը և այդ խմբակցությանը ֆորմալ անդամակցող Ալեքսանդր Արզումանյանը ազնվորեն կողմ քվեարկեցին նախագծին՝ ցույց տալով, որ աջակցում են իշխանությանը և չեն փորձում դերասանություն անել: «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ նախկին անդամ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը բացակա էր, չնայած նախորդ օրը Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ այս կուսակցությունը դեմ է նախագծին: Հավանաբար Քոքոբելյանին խնդրել են չներկայանալ քվեարկությանը, և նա չի կարողացել մերժել խնդրողին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ձեռնպահ քվեարկեց, և սա ևս սպասելի էր, ի վերջո՝ նա երբեք հանդես չի եկել որպես արմատական ընդդիմություն և չի հավակնել հեղափոխականի դերին: Բայց ամենատարօրինակը իրեն հեղափոխականի կերպարի մեջ ներկայացնող Զարուհի Փոստանջյանի պահվածքն էր, որ քվեարկությունից առաջ ձայն էր խնդրում՝ ինչ-որ բան հայտարարելու համար, և վիճաբանության մեջ էր մտել իրեն մերժող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, բայց ի վերջո չմասնակցեց քվեարկությանը՝ դրանով ցույց տալով, որ ինքը ևս այնքան անկախ չէ, որքան փորձում է իրեն ներկայացնել:

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դեմ քվեարկեց, ինչի մասին հայտարարում էր օրենսգրքի քննարկումների հենց սկզբից:

ՀՅԴ խմբակցության բոլոր հինգ պատգամավորներն էլ միասնաբար և պարտաճանաչ կողմ քվեարկեցին, ինչը ևս սպասելի էր:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա միակ ՀՀԿ-ական պատգամավորը, ով գրանցվել էր, բայց չքվեարկեց՝ Հայկ Բաբուխանյանն էր: Քվեարկությանը չէր մասնակցել ՀՀԿ ընդդիմադիր թևի ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյանը, ով հասկանալի պատճառներով չի աջակցում ՀՀԿ նախագծերի ընդունմանը, մանավանդ որ՝ այլևս պատգամավոր ընտրվելու ոչ մի հույս չունի ոչ այս նոր, ոչ հին օրենսգրքերով: Թերևս հարգելի բացակայում էին ՀՀԿ-ականներ Արթուր Գևորգյանը և Մանվել Գրիգորյանը:

Կարևորն այն է, որ իշխանությանը հաջողվեց անել գրեթե անհնարինը՝ ապահովել քաղաքական կոնսենսուսի պատրանք մի նախագծի շուրջ, որին գրեթե բոլորը դեմ էին, բայց որին գրեթե բոլորը կողմ քվեարկեցին, կամ առնվազն չքվեարկեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում