Friday, 17 05 2024
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Թուրք ուսուցիչն ապրիլի 24-ին հայերին ներկայացրել է որպես «թշնամի ու դավաճան»

Թուրքական Etha լրատվական գործակալության փոխանցմամբ, «Սարը գելին – Հայկական հարցի ներքին երեսը» ֆիլմի սկանդալից հետո նմանատիպ մի նոր սկանդալ է առաջացել:

Ստամբուլի Ուսքյուդար շրջանի Բուրհան Ֆելեքի անվան վարժարանում ազգային անվտանգության դասաժամի ժամանակ ուսուցիչն աշակերտներին ցուցադրել է «հայերի ու քրդերի» կողմից սպանված թուրքերի լուսանկարները: Այս ամենն իրականացվել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը:

Ուսուցիչը փորձել է 10-րդ դասարանցիներին համոզել, որ հայերն ու քրդերը «թշնամիներ ու դավաճաններ» են, սակայն աշակերտների մեծ մասը փակել է իր աչքերն ու ականջները` դրանով իսկ բոյկոտելով ուսուցչի զառանցանքը: Աշակերտների մի մասն էլ ցանկացել է լքել լսարանը, սակայն ուսուցիչն արգելել է դա անել:

Բացի այդ, աշակերտներն ուսուցչին հարցրել են, թե ովքեր և ինչու են իրականացրել 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում հայկական «Ագօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը: Ուսուցիչն անմիջապես լռեցրել է նրանց և փոխել խոսակցության թեման:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Թուրքիայի կրթության նախարարության հրահանգով թուրքական դպրոցներում ցուցադրվեց «Սարը գելին – Հայկական հարցի ներքին երեսը» խորագրով հակահայկական և Հայոց ցեղասպանությունը ժխտող ֆիլմը:

Սակայն դա առաջացրեց աշակերտների ծնողների բողոքը, քանի որ ֆիլմում կային այնպիսի դրվագներ (դիակների, կտրված գլուխների տեսարաններ), որոնք բացասական ազդեցություն են թողնում դպրոցականների հոգեկան աշխարհի վրա:

Բացի այդ, ֆիլմում առկա էր «Հայաստանի դպրոցներում նկարահանված» երդման արարողության մի կեղծ տեսարան, որի ընթացքում հայ աշակերտները, իբրև թե, երդվում են վրեժխնդիր լինել թուրքերից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում