Վերջին ժամանակներս գնալով մեծ համբավ են վայելում ամուսնական պայմանագրերը, մասնավորապես՝ հարուստ և հայտնի մարդկանց շրջանում, հաղորդում է raut-ը: Պարզվում է՝ դրանցում շատ հետաքրքիր կետեր կան, որոնք երբեմն վկայում են հայտնի մարդկանց նյութապաշտության, երբեմն՝ քմահաճույքների մասին։
Օրինակ՝ պայմանագրում, որը ստորագրել են Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Փրիսցիլա Չանը կա մի կետ, որի համաձայն՝ Մարկը շաբաթական մեկ անգամ պետք է պարտադիր սիրով զբաղվի կնոջ հետ:
Ընդ որում, պայմանագրերի կետերը բազմազան են` սկսած հանգստից, վերջացրած գումարը ծախսելու կանոններով և դավաճանությամբ:
Ջասթին Թիմբերլեյքի և Ջեսիկա Բիլի ամուսնական պայմանագրում գրված է, որ դավաճանության դեպքում Թիմբերլեյքը կնոջը պետք է վճարի 500 հազար դոլար:
Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնսի ամուսնական պայմանագրում ևս նման կետ կա: Դրանում նշվում է, որ Քեթրինն ամուսնալուծության դեպքում կստանա 2.8 միլիոն դոլար՝ ամուսնության յուրաքանչյուր տարվա դիմաց, իսկ եթե Մայքլը դավաճանի նրան, ապա ստիպված կլինի վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում:
Քիթ Ուրբանը ոչ մի կոպեկ չի ստանա Նիքոլ Քիդմանի կարողությունից, եթե կրկին սկսի թմրանյութ օգտագործել:










































