Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

Ընտրական օրենսգրքում ներդրվել են ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնող մեխանիզմներ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նկատում է, որ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատգամավորների քննարկմանը ներկայացնելով ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ նախագծում ներառվ ել են մեխանիզմներ, որոնք թույլ կտան էապես բարձրացնել հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: «Ելնելով երկրում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու անհրաժեշտությունից՝ մենք Ընտրական օրենսգրքի նախագծում ներառել ենք մեխանիզմներ, որոնք մեզ թույլ կտան էապես բարձրացնել վստահությունը, հայտնաբերել բոլոր խախտումները, որոնք կարող են տեղի ունենալ ընտրությունների ժամանակ»,- նշել է Հարությունյան ը:

Հարությունյանը հավելեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած կարևոր փոփոխություններից է սահմանադրական այն դրույթը, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են 100-տոկոսանոց համամասնական եղանակով: «Երբ մենք խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, միշտ նշում ենք, որ համամասնական ընտրական համակարգը մի լուրջ խնդիր ունի… Այդ ընտրակարգի հիմնական թերությունն այն է, որ քաղաքականությունը կենտրոնանում է մայրաքաղաքներում: Դրանով պայմանավորված՝ մենք առաջարկել ենք մեկ այլ մոդել, որը լայն տարածում ունի 20-ից ավելի եվրոպական երկրներում: Խոսքը բաց քվեակարգով համամասնական մոդելի և տարածքային սկզբունքով մոդելի մասին է: Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է որոշակի տարածքների, որոնք ունեն ընդհանրություններ: Տվյալ դեպքում մենք առաջարկում ենք մարզային սկզբունքը: Գաղափարը հետևյալն է, որ յուրաքանչյուր տարածքում ևս իրականացվում է համամասնական ընտրություն՝ տեղի ցուցակներով: Այստեղ կա երկու ընտրություն: Մենք լուծում ենք կարևորագույն հարց՝ տարածքներում ևս կուսակցության առանձին ցուցակներ են լինում, և ընտրողը պետք է իր ձայնը տա այս կամ այն կուսակցությանը: Փաստորեն, մենք ստանալու ենք պատկեր, թե որ կուսակցությունը ինչպիսի հեղինակություն է վայելում այս կամ այն տարածքում»,- մանրամասնեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում ևս մի թերի պահ կա, որը շատ հաճախ համարվում է սահմանափակվող ժողովրդավարություն, երբ թեկնածուների ցանկը ձևավորում է հենց կուսակցությունը: «Շատ երկրներում այս թերությունը փորձում են շրջանցել տարբեր եղանակներով: Մի դեպքում դա ռեյտինգային քվեարկությունն է, երբ ընտրողն ասում է, եթե ոչ այս անձը, ապա այս անձը թող լինի: Այսինքն, ընտրողն իրավունք ունի ընտրել թեկնածուների այն հերթականությունը, որը ցանկանում է: Սրա տարբեր տեսակները կան, երբ ընտրողը իրավունք ունի ձայն տալ մի քանի թեկնածուների, որոշ երկրներում դա անսահմանափակ է՝ նա կարող է ձայն տալ ողջ ցուցակին կամ ցուցակից մի քանի թեկնածուի: Կա նաև երրորդ մոդելը, երբ ընտրողը իրավունք ունի սահմանափակված մեկ իրավունք՝ նա իր ձայնը տալիս է թեկնածուներից ընդամենը մեկին: Սրա տարատեսակները տարբեր անուններ ունեն: Մի դեպքում դա կոչվում է ռեյտինգային, մյուս դեպքում՝ բաց ցուցակների համակարգ: Բաց ցուցակների համակարգում, ինչպես արդեն ասել եմ, կա երեք խոշոր ենթախումբ: Մենք ընտրել ենք այն տարբերակը, որ ընտրողը կարող է իր ձայնը տալ ցուցակում առկա մեկ թեկնածուի»,- բացատրեց Հարությունյանը:

Հարությունյանը ներկայացրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը, որը ևս ամրագրված է բարեփոխված Սահմանադրության մեջ: Նա նշեց, որ ԿԸՀ-ն ձևավորում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով: «Ավելին, հանձնաժողովի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի մեջ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն անդրադարձավ նաև խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու սահմանադրական դրույթին, որը ևս տեղ է գտել Ընտրական օրենսգրքի նախագծում: Հարությունյանը նշեց, որ որպես կայուն մեծամասնության թիվ ընտրվել է 54 տոկոսը, որը կիրառվում է նաև Իտալիայում: «Մեր կարծիքով 54 տոկոսն է ապահովում կայուն մեծամասնությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելուց հետո նախագիծը կընդգրկվի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում