Ամերիկյան ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչն առաջին անգամ հարված է հասցրել Իրաքում ԴԱԻՇ խմբավորման գրոհայինների դիրքերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ԱՄՆ զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Երկուշաբթի այդ լեգենդար ինքնաթիռն իրականացրել է իր առաջին մարտական թռիչքը, որի թիրախն է դարձել (իսլամիստների) զենքի պահեստը Կայարում (շրջան Իրաքի հյուսիսում)»,- ասել է նա։
B-52-ը ապրիլի 9-ին Լուիզիանա նահանգի ռազմաօդային ուժերի բազայից ուղարկվել էր Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող Էլ-Ուդեյդ ավիաբազա։ Դա 26 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ նման ինքնաթիռ է ուղարկվել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։ Մինչ այդ ԴԱԻՇ-ի դեմ գործողությանը հիմնականում մասնակցել են F/А-18 Super Hornet կործանիչները։











































