Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հունաստանի Լեսբոս կղզուց ավելի խոցելի խմբերից իր հետ կվերցնի 10 սիրիացի փախստականի, որը հանդիսանում է խորհդանշանական քայլ, հայտնում է RIA Novosti-ն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ առավոտյան եղել է Լեսբոսում, որը դարձել է վերջին տարիների միգրացիոն ճգնաժամի խոհրդանիշը:
Արդեն այնտեղով անցել են Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա ուղևորվող ավելի քան մեկ միլիոն փախստականներ:
Դա Հռոմի պապերի երկրորդ այցելությունն է Հունաստան` 1054 թվականին քրիստոնեական եկեղեցու պառակտումից հետո: 2001 թվականի մայիսին այնտեղ այցելել է Հովհաննես Պողոս II-ը:










































