Աֆրիկական միության ներկայացուցիչը հայտարարել է, որ աֆրիկյան երկրները պետք է սկսեն հարկային դրախտների վերաբերյալ իրենց սեփական հետազոտությունները` ի հայտ եկած «պանամյան թղթերի» մեծամասշտաբ արտահոսքի արդյունքում, հայտնում է Associated Press-ը:
Նմանատիպ հայտարարություն արել է նաև ՀԱՀ-ի նախկին նախագահ Թաբո Մբեկին: Նրա խոսքերով` աֆրիկական իշխանությունները պետք է ստուգեն «պանամյան թղթերում» նշված իրենց քաղաքացիների մասնակցությունը օֆշորներին:
Մբեկին ճշտել է նաև, որ պետք է քաղաքական ճնշում գործադրվի այն երկրների վրա, որոնք դարձել են հարկային դրախտ:









































