Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Տեղեկությունն ընդունել ենք, որպես հակառակորդի կողմից իրականցվող հերթական սադրանք. Բակո Սահակյան

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին տեղեկությունը ստանալու պահին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը տեղափոխվել է Պաշտպանության բանակի հրամանատարական կետ: Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Բակո Սահակյանը նշել է, որ հրամանատարական կետում, ծանոթանալով օպերատիվ իրավիճակին, տվել է համապատասխան կարգադրություններ, հանձնարարականներ, ցուցումներ և հրամաններ:

«Տվել եմ համապատասխան հրաման Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին՝ կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու՝ նպատակ դնելով հետապնդել նրա կենդանի ուժը և ոչնչացնել միջոցները: Հանձնարարականը կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, Արցախին օգնության հասած մայր Հայաստանից կամավորականները, աշխարհի տարբեր կետերից մարտի եկած հայորդիներ: Առաջադրանքը փառքով կատարվել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականի գլխավորությամբ»,- նշեց Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահը նաև նկարագրեց ապրիլի 1-2-ի գիշերը իր աշխատասենյակում տեղի ունեցած քննարկումները: «Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են մեր աշխատանքային առօրյայի մասին գիտեն, որ մենք չենք սահմանափակվում դասական ծառայողական պարտականությունների կատարմամբ: Մենք աշխատանքը սկսում ենք շուտ և ավարտում ենք ուշ գիշերը: Այդ օրը մենք, գտնվելով իմ աշխատասենյակում, գիշերը 01:15-ին ունեինք տեղեկություն, որ հակառակորդն իրականցնում է որոշակի շարժ»,- ասաց Սահակյանը: Այդ տեղեկությունները Բակո Սահակյանը քննարկել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մնացականյանի , ոստիկնապետ գեներալ Աղաջանյանի և ԱԱԾ տնօրենի հետ:

«Տեղեկությունն ընդունել ենք, որպես հակառակորդի կողմից իրականցվող հերթական սադրանք՝ ընկալելով որպես լոկալ հատվածում հերթական սրացում: Մենք այդպիսի նախնական տպավորություններով մեկս մյուսին ցտեսություն ենք հայտնել և մեկնել, այսպես ասած, «հանգստանալու»: ՊԲ հրամանատարը մեկնել է իր աշխատասենյակը և սկսել է լրացուցիչ ստուգումներ իրականացնել»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ հակառակորդը գիշերը ժամը 03:00-ի շրջանում սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Դրանից հետո ԼՂՀ նախագահը տեղափոխվել է ՊԲ հրամանատարական կետ և տվել համապատասխան հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում