Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Ինքնարժեքից էժան ոչ ոք չի թռնի, դա միայն պատահում է հանցագործ նպատակներով». Ադբաշյանը՝ հայ-վրացական ավիացիոն դաշինքի մասին. «168 Ժամ»

«Ինձ համար անհասկանալի է վրացական դրոշակը հայկական ինքնաթիռի վրա, որի վրա գրված է՝ Արմենիա»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը՝ խոսելով հայ-վրացական ավիացոն դաշինքի մասին:

Հիշեցնենք, որ հայ-վրացական «Արմենիա» ավիաընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արդեն ստացել է ավիափոխադրումների հավաստագիր և կանոնավոր չվերթերը նախատեսվում է սկսել ապրիլի 21-ին՝ Մոսկվա, Թել Ավիվ ուղղություններով:

Դ. Ադբաշյանը չի հասկանում՝ ինչո՞ւ «քանդեցին» «Արմավիան»: «Ո՞ւմ էր պետք Արմավիայի քանդումը, ես այնտեղ աշխատել եմ ու ներսից գիտեմ՝ ով ոնց էր ինչ գողանում, ոնց էին խանգարվում թռիչքների անվտանգության օրենքները, ու ով էր մեղավոր, այդ մեղավորներին կարելի էր հեռացնել, նորմալ մարդկանց բերել, «Արմավիան» առողջացնել, իրոք, դարձնել ազգային փոխադրող, որովհետև, փաստորեն, «Արմավիան» համարվում էր ազգային փոխադրող, բայց դա ամրացված չէր ոչ մի փաստաթղթով: Եթե ավիաընկերությունը համարվում է ազգային փոխադրող, ավիաընկերության և պետության միջև համաձայնություն է կնքվում, փոխադրողը թռչում է ոչ միայն այնտեղ, որտեղ իրեն ձեռք է տալիս, այլև այնտեղ, որտեղ պետությունն է ուզում: Դրա համար փոխադրողը որոշակի արտոնություն է ստանում: Ամեն երկրում այդ արտոնությունները կան՝ բացի Հայաստանից»:

Հարցին՝ այս նոր ավիաընկերությունն ի՞նչ կտա՝ հաշվի առնելով այն, որ հայտարարվում է բավականին էժան գներով փոխադրումներ կատարելու մասին, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց.

«Ինքնարժեքից էժան ոչ ոք չի թռնի, դա միայն պատահում է հանցագործ նպատակներով, օրինակ, «Աերոֆլոտն» ընդհանրապես անվճար կթռնի, մինչև ուրիշներին չխեղդի: Մեզ մոտ «Աերոֆլոտն» ինչ ուզում է՝ անում է: Եթե ինչ-որ մեկն ասում է՝ ինքարժեքից ցածր, ուրեմն՝ հանցագործ նպատակների համար է ուզում դա անել: Հիմա կարող է ժամանակավոր անեն, հետո գները կբարձրացնեն: Այդ վրացու ելույթների ոչ բոլորին եմ հետևում, բայց ասաց՝ «ես նկատի ունեի՝ առանց օդանավակայանի ծախսերի, դրա համար եմ այդքան գին ասել»»,-նշեց Դ. Ադբաշյանը:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում