Wednesday, 15 07 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի

Բիզնես է. էներգետիկայի փոխնախարարը «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»-ի հեռանալու մեջ խնդիր չի տեսնում

Ինչպես հայտնի է՝ ՊԵԿ-ը Սյունիքի մարզում գործող «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությանը ավելի քան 3.8 մլրդ դրամի կամ մոտ 9.5 միլիոն դոլարի հարկային լրացուցիչ պարտավորություն է առաջադրել, որն աննախադեպ չափի տուգանք է: Այժմ Վարչական դատարան դիմած հանքարդյունաբերող ընկերությունը պահանջում է չեղարկել ֆիննախի տուգանքը, սակայն առայժմ դատական վճիռ չկա:

Թերևս հարկային հետապնդումն ու դատական քաշքշուկն է պատճառը, որ հայ-կանադական ընկերությունը որոշեց 25 միլիոն դոլարով վաճառել «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» հանքը ոսկու և արծաթի խոշոր արդյունահանող ռուսական Полиметалл ընկերությանը:

Իսկ այսօր ՀՀ կառավարությունը հայ-կանադական գործարար համաժողովի ընթացքում նոր ներդրողների էր հրավիրում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը համաժողովի մասնակիցներին համոզում էր, որ կառավարությունը բարելավում ու կատարելագործում է հարկային դաշտը հանքարդյունաբերության ոլորտում ներդրողների համար:

Մեր հարցին, թե ինչպես են պատրաստվում ներդրողներ ներգրավել, երբ նույն հայ-կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունն այսօր բազմամիլիարդանոց դատական վեճի մեջ է հարկային մարմինների հետ, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, բիզնեսում ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, այդ ընկերությունը մեր դաշտից դուրս չի գալու: Ինքը հետաքրքրություն ունի և շարունակելու է այստեղ իր գործունեությունը»:

Մեր դիտարկմանը՝ փաստ է, որ ընկերությունն այդ ամենի արդյունքում վաճառեց Կապանի հանքը, փոխնախարարն ասաց. «Ինչ անենք, այդ ընկերությունը վաճառեց, հիմա ուրիշ ընկերություն է աշխատելու: Ինքն էլ շարունակում է ուսումնասիրման առումով այլ հնարավոր աշխատանքները Հայաստանում»:

 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում