Հարավային Կորեայի Փհոհան քաղաքի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի հետազոտողները մշակել են փոքր վառելիքային մարտկոց, որը կարող է փոխարինել բջջային սարքերի և դրոնների մարտկոցներին: Այս մասին հայտնում է ilenta.com-ը:
Գիտնականները նշում են, որ իրենց ստեղծած մարտկոցն առաջինն է աշխարհում, որը կկարողանա չժանգոտվող պողպատից ծակոտկեն բարակ էլեկտրալիտը միացնել էներգիայի կուտակիչի դերում հանդես եկող էլեկտրոդներին: Արդյունքում՝ սնուցման աղբյուրը ստանում է բարձր արտադրողականություն և երկարակեցություն:
Անօդաչու դրոնները կկարողանան առանց վերալիցքավորման թռչել ավելի քան մեկ ժամ, իսկ սմարթֆոնները պետք կլինի լիցքավորել շաբաթական մեկ անգամից ոչ հաճախ: Եթե ստացվի զարգացնել այդ տեխնոլոգիան, վառելիքային մարտկոցը լիովին հնարավոր կլինի օգտագործել էլեկտրամոբիլների համար:









































