Sunday, 16 06 2024
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել

Օսկանյանը հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին

Վերջին շրջանում շատ էին խոսակցություններն այն մասին, թե ի վերջո՝ Վարդան Օսկանյանը կստեղծի՞ կուսակցություն, թե՞ ոչ: Կամ որ ավելի ճիշտ կլինի ձևակերպել՝ ի՞նչ տեսքով առաջիկա խորհրդարանական ընտրություններին կներկայանա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը: Այն նույն թիմը, որը 2015թ. փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ՀՀԿ քաղխորհրդի առջև ունեցած ելույթից ու Ծառուկյանի ԲՀԿ-ն լքելուց հետո իրեն դուրս էր դրել ԲՀԿ-ից, բայց ոչ քաղաքականությունից:

Օսկանյանը իր կողմից կուսակցություն ստեղծելու հարցի վերաբերյալ մինչև վերջերս որևէ հստակ և հրապարակային պարզաբանում չէր տալիս, եթե հաշվի չառնենք այն, որ առանձին լրագրողների հետ զրույցներում հաստատում էր կուսակցություն ստեղծելու իր մտադրությունը՝ ավելացնելով, որ դա ասում է ոչ հրապարակման համար: Իսկ քոչարյանական թիմի ներկայացուցիչները հրապարակավ ողջունում էին Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու գաղափարը՝ դրանով ընդամենը մատնելով, որ Օսկանյանը առաջիկայում կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, և իրենք էլ կլինեն այդ կուսակցության մեջ:

Օսկանյանը երկար ձգելուց հետո, նախորդ օրը այնուամենայնիվ հայտարարեց որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել և ակտիվորեն ներգրավվել ընտրական գործընթացներում: Նախկին արտգործնախարարը դա արեց իր Facebook-յան էջում գրառում կատարելու միջոցով: Ֆորմալ առումով այդ գրառումը վերաբերում էր նոր Ընտրական օրենսգրքի նախագծին: Օսկանյանը ներկայացրել էր 6 կետից կազմված առաջարկություններ, այլ հասարակական, քաղաքական ուժերի ևս առաջարկելով համախմբվել այդ առաջարկությունները կյանքի կոչելու համար: Բայց Facebook-յան իր գրառման վերջաբանում Օսկանյանը, ըստ էության, հայտարարել էր կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին:

«Ինչ վերաբերում է իմ և իմ համախոհների քաղաքական վարքագծին, ապա մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում` որպես հիմք ընդունելով հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով երկրում դրական փոփոխությունների հասնելու սկզբունքը»,- գրել էր Վարդան Օսկանյանը:

Ուշադրություն դարձրեք ընտրական գործընթացներում ներգրավված լինելու Օսկանյանի հայտարարությանը: Օսկանյանը շատ լավ ծանոթ է նոր Ընտրական օրենսգրքին և գիտի, որ ընտրական գործընթացներին հնարավոր է մասնակցել բացառապես կուսակցության միջոցով: Նշանակում է, որ իր համախոհների հետ ընտրական գործընթացներին մասնակցելու խոստումը, բառացիորեն պետք է հասկանալ որպես համախոհների հետ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարություն: Իսկ այն խոստումը, որ Օսկանյանը և իր համախոհները ակտիվ մասնակցություն են ունենալու նաև օրենսդրական քննարկումների ժամանակ, նշանակում է, որ կուսակցության ստեղծման մասին հայտարարությանը չպետք է երկար սպասել: Խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները նախատեսվում է սկսել ապրիլի 4-ին մեկնարկող հերթական նստաշրջանի ժամանակ: Սա նշանակում է, որ արդեն ապրիլի 4-ին Օսկանյանը պետք է հայտարարած լինի այդ կուսակցության ստեղծման մասին, և այդ ժամանակ մենք կիմանանք, թե ովքեր են նրա համախոհները ոչ միայն խորհրդարանում, այլ նաև խորհրդարանից դուրս:

Ինչպես առիթ ունեցել ենք ասելու, Օսկանյանը Քոչարյանի քաղաքական թիմի համար քաղաքական գործընթացներին մասնակցելու պահեստային տարբերակ էր: Քոչարյանական թիմը շատ կուզեր հերթական անգամ խաղարկել՝ հզոր, հարուստ և երկրի մասին մտահոգ օլիգարխը ուզում է փրկել հայրենիքը չար նախագահից սցենարը, միայն մի տարբերությամբ, որ փրկչի դերում այս անգամ Ծառուկյանի փոխարեն պետք է հանդես գար Արա Աբրահամյանը:

Դեռևս նախորդ տարվա աշնանը Աբրահամյանը խոստացել էր, որ մարտին Հայաստանում կուսակցություն կստեղծի, ինչից հետո քոչարյանական թիմը լծվել էր Արա Աբրահամյան փրկչի կերպարի կերտմանը և առաջմղմանը: Բայց փետրվարին Աբրահամյանը հետքայլ կատարեց իր նախորդ խոստումից՝ հայտարարելով, որ դեռ մտածում է, թե ինչպես մասնակցի Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին՝ չբացառելով, որ դա կարող է լինել արդեն գործող կուսակցություններից մեկին աջակցելու միջոցով, երևի նկատի ունենալով «Հայկական վերածնունդը»: Իսկ հիմա արդեն ավելի քան պարզ է, որ նա չի գնա կուսակցություն ստեղծելու և իշխանությանը հակադրվելու ճանապարհով:

Քոչարյանական թիմը չէր կարող կոնսոլիդացիայի ենթարկվել «Հայկական վերածնունդի» շրջանակներում, դրա համար նրանք որոշեցին գործի դնել պահեստային տարբերակը՝ Օսկանյանին: Իհարկե, Օսկանյանին դժվար է ներկայացնել որպես փրկիչ, քանի որ Օսկանյանը չունի փրկչին վերագրվող ոչ մի ատրիբուտ՝ փող և հարստություն: Բայց սեփական կուսակցություն ունենալը լեգիտիմ հնարավորություն է մասնակցելու քաղաքական գործընթացներին, մանավանդ որ՝ Օսկանյանը արդեն հիմա հանդես է գալիս հասարակական-քաղաքական դաշտը համախմբելու կարգախոսներով և ամբիցիաներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում