Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Այս Ընտրական օրենսգիրքը լկտի, վերջին հույսերը վերացնող երևույթ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

– Պարոն Բագրատյան, այսօրվա կառավարության նիստից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունների կողմից տարվող բանակցությունները ռուսական կողմի հետ՝ մատակարարվող գազի սակագնի իջեցման ուղղությամբ, այս պահի դրությամբ որևէ արդյունք չեն տվել, և կարծես 2016-ի առաջին երեք ամիսների համար ֆիքսվեց 165 դոլար սակագինը և նշվեց, որ բանակցությունները շարունակվում են: Մինչդեռ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ գազի գնի նվազման հետ կապված առկա է ոչ միայն անհրաժեշտություն, այլև հնարավորություն: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությանը չի հաջողվում այդ հնարավորությունից օգտվել, և ինչո՞ւ ռուսական կողմը տեղի չի տալիս Հայաստանի կառավարության խնդրանքին: 

– Նախ՝ մի բան ճշտենք: Հայաստանում բոլորին հետաքրքրում է սահմանի 165 դոլարը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ բոլոր հայերին ասել՝ դուք ի՞նչ գործ ունեք էդ գնի հետ, երբ մատակարարը՝ «Գազպրոմը», և ներսում մատակարար «Գազպրոմ Արմենիան» նույն ընկերությունն են… Սա Բելառուս չէ, սա Վրաստան չէ: Սահմանին գինը մեզ ոչինչ չի տալիս: Մեր բնակչությանը վաճառվող գազի գինը 330 դոլար է, վերջ:  Եթե մենք Բելառուս լինեինք, որտեղ բելգազը 50 տոկոսով պատկանում է կառավարությանը, կլիներ սահմանի գին և վերջնական գին: Այստեղ նման բան չկա:

– Սակայն եթե այդ սահմանի գինը նվազի, հնարավորություն կստեղծվի նաև, որ այն նվազի սպառողների համար:

– Ո՛չ, մենք 165-ով ստանում ենք, 330-ով վաճառում ենք: Ինչպե՞ս է, որ Ուկրաինան ստանում է 200-ով և վաճառում 220-ով: Երբ մենք հարցնում ենք, մեզ ներկայացնում են սուտ ինվեստիցիաների ցուցակներ. բա ամբողջ վեճը ո՞րն է:

– Այսինքն՝ պարոն Աբրահամյանը երբ ասում էր, որ դիմել են էժանացման խնդրանքով, դա մեզ չէ՞ր վերաբերում, մոլորության մե՞ջ էին գցում սպառողներին:

– Ես բոլորին խորհուրդ եմ տալիս չխոսել սահմանի գնից: Վերջին հաշվով սահմանի գինը կարգավորված է 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ մեզ համար ոչ բարենպաստ պայմանագրով, որտեղ հստակ գրված է, որ գին է սահմանում՝ հաշվի առնելով Օրենբուրգի մարզի գինը: Լավագույն դեպքում կառավարությունը կարող է ասել՝ Օրենբուրգի մարզի գինն ինչքան է, և գտնի այն բանաձևը, որով դա կապված է այդ մարզի գնի հետ: Գազի գինը «Գազպրոմ Արմենիայի» և Մոսկվայի «Գազպրոմի» բանակցության արդյունք պետք է լինի, ես չեմ հասկանում Հայաստանի կառավարությանը կամ Հայաստանի նախագահն ինչու է բանակցում գազի գնի շուրջ. ստորագրված պայմանագիրը կա, ինչո՞ւ ենք մենք գնում, ասում՝ ռուսնե՛ր, բարձրացնում ենք գինը, և մենք ստանում ենք աշխարհում ամենաթանկ գնով գազերից մեկը, եկեք դա հաստատենք պայմանագրով: Երկու տնտեսվարող սուբյեկտների միջև գործարք է:

-Փաստորեն ստացվում է, որ գազի սակագնի նվազման ուղղությամբ տարվող ջանքերով, ըստ էության, մեր իշխանությունները պարզապես պոպուլիզմո՞վ են զբաղվում:

-Չասացի՝100 տոկոսով պոպուլիզմով են զբաղվում: Այն, որ գազի գինը բարձր է, և կառավարությունը բարձրացնում է այդ հարցը, ճիշտ է անում, կառավարությունը իրավունք ունի ասելու՝ մենք մտանք ԵՏՄ, ինչո՞ւ է մեր գազն ավելի թանկ, քան Վրաստանինը, Ուկրաինայինը կամ Մոլդովայինը: Այս հարցերը բարձրացնելը ճիշտ է, բայց կառավարությունը, հանձին սակագների հաստատման հանձնաժողովի, թող վերցնի այս ներսի մարժան, որ ավելանում է, կտրուկ պակասեցնի, ասի՝ ներդրումներդ հանում եմ: Մենք դա չենք անում: Վաղը մյուս օրը սկսվում են ընտրությունները, հերթական անգամ կգնան մի քանի գյուղ, կխոստանան գազաֆիկացնել, «Գազպրոմ Արմենիան» կգազաֆիկացնի, կմտցնի տարիֆի մեջ, բայց ի վերջո այդ գյուղերը գազ չեն ստանում, և գազն էլ ավելի է թանկանում: Այդ ամբողջ համակարգը, որը գազաֆիկացված գյուղերին գազ է մատակարարում, (ամրոտիզացիայի չափով թանկանում է) աշխատում է իր հզորության 10 տոկոսով: Սա մեր բավականին հիմար քաղաքականության արդյունք է. քաղաքականություն, որը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա. «Ախպեր, ես ձայներ ստանամ, ընտրվեմ, թքած գազի գնի վրա, թքած տնտեսության զարգացման վրա»: Գազի գնի հետ կապված խնդիրը 80 տոկոսով մեր խնդիրն է, մենք չենք կարողանում նույնիսկ առողջ, ճիշտ տրամաբանական ձևով ռուսների առաջ հարց դնել՝ մեր տարիֆը էժան պետք է լինի, մենք ձեր գազի հետ մրցակցային տենդերի մեջ ենք դնում իրանական գազը: Մենք այսպես չենք անում, վախենում ենք, որ Մոսկվայում կնեղանան:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում