Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և քաղաքացիների համար ստեղծված ժամանակակից պոլիկլինիկական ծառայության պայմաններին:

Պոլիկլինիկայի մասնաշենքի վերանորոգման և գույքի ձեռք բերման համար 2015 թվականին պետբյուջեից տրամադրվել է շուրջ 150 մլն դրամ: Տեղեկացվել է, որ պոլիկլինիկան սպասարկում է մոտ 42 հազար բնակչի, ապահովում է նաև Աբովյանի տարածաշրջանի գյուղական համայնքների 67 հազար 298 բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Պոլիկլինիկայում գործում են առողջության առաջնային պահպանման, նեղ մասնագիտական խորհրդատվական, ախտորոշման, դիսպանսերային, իմունականխարգելման, վերականգնողական բուժման բաժիններ, մասնագիտական կաբինետներ: Պոլիկլինիկայում աշխատում է 63 բժիշկ, 95 բուժքույր, 11 կրտսեր բուժաշխատող:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է նորագույն տեխնոլոգիաներով ամրաններ արտադրող «Արգել» փակ բաժնետիրական ընկերության մեխանիկական գործարան: Վարչապետը շրջել է 150 աշխատատեղ ունեցող գործարանի արտադրամասերով, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման առաջիկա ծրագրերին:

Նշվել է, որ արտադրվող բազալտեպլաստիկե կոմպոզիտային ամրանները, որոնց մեջ օգտագործվում է նաև հատուկ մանրաթել, իրենց ամրությամբ 2,5 անգամ գերազանցում են սովորական մետաղե ամրաններին, իսկ խտությամբ 4 անգամ թեթև են: Նշվել է, որ արտադրանքն առայժմ իրացվում է միայն Հայաստանում: Առաջիկայում այն պետք է անցնի նաև միջազգային լիցենզավորում՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Գործարանն արտադրում է նաև հրակայուն գործվածք, որը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ արտակարգ իրավիճակների, առողջապահության, ռազմարդյունաբերության և այլն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածքների համաչափ զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ նշել է, որ կառավարությունը լրջորեն զբաղված է հանրապետության բոլոր մարզերում նոր ձեռնարկությունների ստեղծման աշխատանքներով: Վարչապետը նշել է, որ այժմ ուսումնասիրվում են ներկրվող բոլոր այն ապրանքատեսակները, որոնք հնարավոր կլինի արտադրել Հայաստանում և ավելացրել, որ այդ ուղղությամբ ձեռնարկվելու են կոնկրետ քայլեր:

Խոսելով Աբովյանի հիմնանորոգված պոլիկլինակայի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ հանրային առողջությունը իշխանությունների, այդ թվում կառավարության համար գերակայություն է և ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքացիների համար նվազագույնը տարին մեկ անգամ հետազոտվելու հնարավորություն ստեղծվի: Աշխատանքներ են տարվելու նաև բոլոր առողջապահական կենտրոններն առցանց միմյանց կապելու ուղղությամբ, ինչը թույլ կտա փոխանակվել տեղեկատվությամբ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում կառավարությունը գնալու է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումների:

Անդրադառնալով «Արգել» գործարան այցին՝ վարչապետը նշել է, որ այն ունի զարգացման լուրջ ներուժ, որի նորագույն տեխնոլոգիայով արտադրած ամրանները կարող են օգտագործվել շինարարության մեջ, ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: «Համոզված եմ, որ այս գործարանն ունենալու է մեծ ապագա: Ես՝ որպես կառավարության ղեկավար, ամեն ինչ անելու եմ, որպեսզի գործարանը հաջողությամբ աշխատի և վստահ եմ, որ այս ոլորտում արձանագրելու ենք լուրջ հաջողություններ»,- ասել է վարչապետը:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության կողմից գործարանին օժանդակությանը, նրա հետագա զարգացմանը և առկա խնդիրներին առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում