ԵՄ-ից Միացյալ Թագավորւթյան հնարավոր ելքն այս ամառ կայանալիք հանրաքվեի արդյունքներով կդառնա աղետ երկրի գիտական ոլորտի համար։ Այս մասին ասվում է երկրի առաջատար 150 գիտնականների բաց նամակում, որը հրապարակվել է The Times-ում։
Ուղերձի հեղինակների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը, երեք նոբելյան մրցանակի դափնեկիրներ և գիտական ոլորտի այլ հեղինակավոր ներկայացուցիչներ։
Նամակի հեղինակների մոտ լուրջ անհանգստություն է առաջացնում Եվրոպայում ազատ տեղաշարժը, որը կսահմանափակվի ԵՄ-ից ՄԵծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում։ Նրանք նշել են, որ ներկայում իրենց լավագույն հետազոտողներից շատերը գալիս են մայրցամաքային Եվրոպայից։
ԵՄ կազմում Միացյալ Թագավորության հետագա անդամակցության հարցով հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին։










































