Sunday, 16 06 2024
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրել է համաժողով՝ «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան» թեմայով

Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:

Համաժողովի ընթացքում դիտարկվել են էներգետիկ աղբյուրների հետագա դիվերսիֆիկացման ու էներգախնայողության մեծացման ասպարեզներում Հայաստանի համար առկա հնարավորությունները:

Հայաստանի կառավարության կողմից իրականացված օրենսդրական ու կանոնակարգիչ դաշտերի բարեփոխումների, նոր կառուցակարգային զարգացումների և մասնավորեցման արդյունքում, որոնց իրենց օժանդակությունն են բերում ԱՄՆ կառավարությունն ու մյուս դոնորները, բարելավվել են էներգետիկ ոլորտի կատարողական ցուցանիշները և ծառայությունների որակը: Այնուհանդերձ, Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը դեռ լուծված չէ և Հայաստանը շարունակում է էներգետիկ տեսանկյունից առավել մեծ կախվածության մեջ լինել էներգակիրների ներմուծումից: Էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի առաջ ծառացած հիմնական մարտահրավերներն են ներմուծվող նավթից և բնական գազից կախման մեջ լինելը, դրանից բխող ներմուծվող հումքի գնային տատանումները, Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման ապահովումը և այլընտրանքային ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների սահմանափակ զարգացումը: Ոչ-էներգախնայողական համակարգերի գործածումը սրում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ազդեցությունը տնտեսության և մասնավորապես ցածր եկամուտների տեր ու խոցելի տնային տնտեսությունների վրա: Այս խնդիրների լուծումը կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտի կայունացմանն ու զարգացմանը:

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ու դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2012թ. հոկտեմբերին ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը ստորագրել են էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերը շարունակում են մեծացնել Հայաստանի կառավարության կարողությունները էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բարելավմանն հարցերում: Այս համաժողովը ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման քայլերից է և նպատակ ունի խթանել էներգախնայողության ու այլընտրանքային էներգետիկայի հարցերի շուրջ երկխոսությունը կառավարության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների շրջանում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում