Wednesday, 29 05 2024
Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների. «Հրապարակ»
Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել. «Ժողովուրդ»
Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ. «Ժողովուրդ»
Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կհամոզի՞ Գերմանիային. Կովկասի «դիլեման»
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը

Էկոնոմիկայի նորանշանակ նախարարն էլ կանդամակցի՞ ՀՀԿ-ին

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը:

– Պարոն Ավանեսյան, Ձեզ համար սպասելի՞ էր նախարար դառնալու առաջարկը: Երբ առաջարկը եղավ, այն միանգամի՞ց ընդունեցիք:

– Ո՛չ, անսպասելի էր, և միանգամից չընդունեցի: Մտածում էի, որ շատ պատասխանատու պաշտոն է: Եվ ճիշտն ասած, այն գործը, որով զբաղվում էի, թեև դժվար էր, բայց պատասխանատվությունն այդքան մեծ չէր: Այստեղ ավելի մեծ է պատասխանատվությունը:

– Իսկ նախագահի կամ վարչապետի հետ Հայաստանի տնտեսական խնդիրներին վերաբերող ինչ-որ մտահոգություններ քննարկե՞լ եք: Հավանաբար գիտեք, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ տնտեսությունը:

– Իհարկե, ծանոթ եմ ընդհանուր իրավիճակին, լուսնից չեմ իջել:

– Այդ դեպքում ի՞նչ մտահոգություններ եք հայտնել նրանց:

– Մտահոգությունն այն չէ, թե ինչպես է երկրի վիճակը: Մտահոգությունս ավելի շատ այն է, թե ես որքանով կարող եմ օգտակար լինել և իրականացնել այդ աշխատանքը: Եվ դա շատ լուրջ որոշում էր: Չէ՞ որ անձնական, կյանքի, ամեն ինչի փոփոխություն է:

– Իսկ Ձեր ղեկավարած ոլորտում ազատ աշխատելու մասին անհանգստություն չե՞ք հայտնել ՀՀ ղեկավարությանը:

– Ո՛չ, ճիշտն ասած, որպեսզի նման մտահոգություններ հայտնեմ, ես նախ պետք է սկսեմ աշխատել, որ հասկանամ: Պայմանը միակն է, եթե գալիս ես, պետք է իմանաս, թե ինչ երկրում ես աշխատում:

– Դուք հավանաբար գիտեք, թե ինչ երկրում եք աշխատելու, որտեղ տնտեսությունը գտնվում է մենաշնորհային վիճակում, և որ նման երևույթները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը:

– Այո՛: Դա նշանակում է ընդամենը մի բան՝ ես հույս ունեմ, որ կարող եմ ինչ-որ բան անել: Դա նշանակում է, որ հաղթահարել եմ իմ մեջ այդ վախը և անհանգստությունը ու ասել եմ, որ այդ դեպքում ինչու եմ այս երկրում ապրում, եթե ինձ նման բան է առաջարկվում, իսկ ես պիտի միայն մտահոգվեմ:

– ՀՀ ղեկավարներին ասե՞լ եք, որ նման երևույթները հաղթահարելու, տնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է աշխատելու և գործելու ավելի ազատ միջավայր ստեղծել:

– Ինձ ընդհանրապես ոչ մի բան չի կարող խոչընդոտել, եթե ինչ-որ որոշումներ լինեն հենց Էկոնոմիկայի նախարարության տեսակետից: Մինչև 1999 թվականը չի խոչընդոտել, թեև գիտեք, որ այն ժամանակ էլ օլիգոպոլիաներից կամ մոնոպոլիաներից զերծ չէր այս երկիրը: Շատ ծանր երևույթներ են եղել, նույնը հիմա է:

– Դուք կարո՞ղ եք հաղթահարել այդ երևույթները, թե՞ մեր երկրում դա էկոնոմիկայի նախարարի գործառույթներից դուրս է:

– Դժվար է պատասխանել, պետք է փորձել աշխատել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիրներ պետք է դնեմ իմ առջև և նախարարության առջև: Իհարկե, սուտ կլինի, եթե ասեմ, որ կախարդական փայտիկ կա գրպանումս, և վաղը այս կողմը կթեքեմ՝ օլիգոպոլիաները կվերանան, մյուս կողմը կթեքեմ՝ գազի գները կիջնեն, վերև կբարձրացնեմ՝ աղքատությունը կվերանա, բոլորը կդառնան հարուստ, և նվազագույն աշխատավարձը կդառնա 700 հազար դրամ: Պատասխանը ՈՉ է, չեմ կարող նման բան անել: Բայց կան բաներ, որոնք որ անպայման աշխատելու եմ անել: Առաջինն այն է, որ ամեն ինչ անելու եմ, որ խոշոր, արտասահմանյան լավ անունով և ուժեղ մենեջմենթով ներդրողներ գան Հայաստան: Օլիգարխների դեմ պայքարում են շուկայական ոլորտներում ուժեղներին ներգրավելով: Միակ ճանապարհն այն է, որ մրցակցության ժամանակ լինեն ուժեղ, կառավարման լավ համակարգով մասնավոր ընկերություններ, որոնք հենց իրենց կառավարման  համակարգով ամբողջ երկրի տեսանկյունից ոլորտային հիմնավոր փոփոխություններ մտցնեն:

– Հայաստանի կառավարման համակարգը մրցակցության փոխարեն ստեղծել է մենաշնորհների և օլիգարխիայի հիմքերն ամրապնդող համակարգ: Եվ նման պայմաններում դժվար է Ձեր ցանկացած ներդրումները ներգրավել:

– Պնդում եք անում, որի հետ ես համաձայն չեմ:

– Ինչո՞ւ համաձայն չեք: Հակառակ երևո՞ւյթն եք տեսնում:

– Ես չեմ ասում, որ ստեղծում է, ես ասում եմ, որ մեր երկրները սկզբից ևեթ դատապարտված են եղել նման բանի: Եկամուտների այն մակարդակը, որ ունի նման երկիրը, հիմա կապիտալի ձևավորման ամենալրջագույն ժամանակն է: Եվ ուժեղները շատ ավելի են ուժեղանում, քան հասարակությունն է հասցնում ուժեղանալ: Եվ այդ պայքարի մեջ իրականում շատ դժվար է հաղթել:

– Ձեր նախորդները Գյումրին տեխնոպարկ, նույնիսկ նավահանգիստ դարձնելու, Հայաստանի տարբեր քաղաքները տարածաշրջանային տարբեր կենտրոններ դարձնելու ծրագրերից էին խոսում, բայց դրանք այդպես էլ չիրականացան: Դուք կշարունակե՞ք այդ ծրագրերը, թե՞ այլ ծրագրեր կառաջարկեք:

– Ազատ տնտեսական գոտիների խնդիրը, այո՛, լուրջ խնդիր է, բայցև միանշանակ չէ: Բայց Հայաստանում զգացվում է ազատ տնտեսական գոտիների տեղը: Այլ հարց է, թե ինչպես ենք կարողանալու դրանք կազմակերպել: Բարդ հարց է, ասեմ:

– Իսկ կանդամակցե՞ք Հանրապետական կուսակցությանը: Նախարար դառնալուց առաջ Ձեզ նման առաջարկություն չի՞ եղել:

– Ո՛չ, չի եղել:

– Սովորաբար ՀՀԿ-ն անկուսակցական գործիչներին պաշտոններ տալով՝ մի քանի ամիս հետո կուսակցությանն անդամակցելու պայման է դնում: Կանդամակցե՞ք:

– Մի քանի ամսից ես ձեզ այդ մասին հարցազրույց կտամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում