Wednesday, 15 07 2026
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները

Նորի՞ց բացվում է ծուղակի բերանը

Մարտի 1-ին ընդդիմադիր մի քանի ուժերի նախաձեռնած հանրահավաք-երթից հետո ընդդիմադիր դաշտում վերստին ակտիվացել են խոսակցություններն ու քննարկումները համագործակցության մասին՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

Դրան նպաստեց այն, որ Մարտի 1-ի երթի նախաձեռնողները՝ «Նոր Հայաստան» միավորումն ու նրան այդ գործում միացած ՀԺԿ-ն ու ՀԱԿ-ը, տիրաժավորելով երթը, բավական նկատելիորեն շեշտադրում էին համագործակցության հանգամանքը, թեև որոշակի ընդհանրականությամբ:

Վերջին հաշվով՝ ինչու՞ էր պետք Մարտի 1-ի համատեղ նախաձեռնությունը, միայն հիշատակ հարգելո՞ւ համար: Եթե այո, ապա էլ ինչո՞ւ էր պետք ավելորդ պաթոսականությունը համագործակցության մասին: Իսկ եթե դա ենթադրում էր ավելին, ապա ինչո՞ւ Մարտի 1-ի հիմքով և ոչ թե ավելի առարկայական և կոնկրետ գաղափարի և նախաձեռնության շուրջ՝ թեկուզ կապված Մարտի 1-ի բացահայտման հանրային ու պետական նշանակության պահանջների հետ:

Ստեղծվում է տպավորություն, որ այդ ողբերգական տարելիցը իրականում օգտագործվեց քաղաքական «մարքեթինգի» համար, ինչը ներկայումս իր զարգացումն է ունենում համագործակցության մասին քննարկումներով: Իսկ քանի դեռ այդ ամենը զուրկ է կոնկրետությունից, առարկայականությունից և ամենակարևորը՝ արժեքային ու գաղափարական ընդհանրությունից, հասարակության համար վերածվում է ծուղակի:

Համագործակցությունը և առավել ևս միասնականությունը այս դեպքում դառնում են արհեստական երևույթ, որը բացի էներգիա և ժամանակ խլելուց՝ հասարակությանը չի տալիս ոչինչ:

Միաժամանակ դա ոչինչ չի տալիս նաև քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս իշխանական համակարգի դեմ: Եթե, իհարկե, այդ ուժերը ունեն ծրագիր, գաղափարական հենք, մեթոդաբանական զինանոց և գիտեն, թե ինչ են ուզում և ինչ են անելու:

Այդ ամենին քիչ թե շատ տիրապետող որևէ ուժի համար համագործակցության շուրջ քննարկումները՝ առնվազն ներկայիս տեսքով, առնվազն առկա նախադրյալների և մթնոլորտի պայմաններում, ավելորդ ժամավաճառություն են: Դրանք նախընտրելի կարող են լինել այն ուժերի համար, որոնք ինքնին չունեն անելիք, հայտնվել են փակուղում, և միակ խնդիրը մնացել է կենսունակության իմիտացիա ապահովելը:

Որպես կանոն, այդ ամենը բերում է խորքային փակուղու՝ նպաստելով ոչ թե հասարակության, այլ իշխանական համակարգի ամրապնդմանը: Ինչ խոսք, միասնականությունը, համագործակցված մարտավարությունը անխուսափելիորեն նախընտրելի են, քան առանձին գործողությունները, բայց երբ հստակ է դրանց առարկան, երբ առկա է կոնկրետությունը՝ հասարակության համար հասկանալի, տեսանելի, և ոչ թե ամեն ինչ հիմնված է միայն հռչակագրերի վրա:

Այդ պայմաններում հասարակությանը շատ ավելի մեծ նպաստ կբերի ընդդիմադիր դաշտում ձևավորված բնական բազմազանությունը, օրինաչափ բազմազանությունը: Ի վերջո, ընդդիմադիր դաշտում առկա ճգնաժամից դուրս գալու ճանապարհը պետք է անցնի հենց այդ բազմազանության և որոշակի մրցակցայնության միջով, որովհետև եթե ընդդիմությունը չի կարողանում գտնել արդյունավետ բանաձև և խաղի կանոններ այն հարցում, ինչը բոլոր ոլորտներում պահանջում է իշխանությունից՝ արդյունավետ և ազատ մրցակցություն, ապա դժվար է ակնկալել, որ այդ ընդդիմությունը կարող է գտնել համագործակցության կամ միասնականության արդյունավետ և հանրօգուտ կոնկրետ բանաձևեր:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում