Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

Ում կմախքն է բերվել Հայաստան. ՍԴՀԿ երկու թեևերը փորձում են հարցեր լուծել 20 կախաղանների միջոցով

Մեր ձեռքի տակ է հայտնվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի և ատենադպիր Համբիկ Սարաֆյանի կազմած թիվ 16/20-2016թ. շրջաբերականը ուղղված կուսակցության շրջանների վարիչ մարմիններին, այսինքն՝ կուսակցության սփյուռքում գործող կառույցներին: Այս շրջաբերականի մեջ ասվում է, որ կենտրոնական վարչությունը նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, և դրանց արդյունքում կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարվել խորհրդարանական համակարգի, և նկատի ունենալով, որ 2017թ. տեղի են ունենալու 100 տոկոս համամասնական ընտրակարգով ընտրություններ, այս տարվա սեպտեմբերին հրավիրում է կուսակցության արտահերթ համագումար:

ՍԴՀԿ հերթական համագումարը պետք է տեղի ունենար 2017թ. սեպտեմբերին, որովհետև այս կուսակցությունը համագումարներ է հրավիրում չորս տարին մեկ անգամ՝ ոտնահարելով Հայաստանի օրենսդրությունը, ըստ որի համագումարներ պետք է հրավիրվեն առնվազն երկու տարին մեկ անգամ: Շրջաբերականի առաջին կետում ասվում է. «Համագումարի հիմնական օրակարգը պիտի ըլլայ՝ կուսակցութեան քաղաքական և գաղափարական հարթակի (Platform) ճշտում՝ ի տես Հայաստանի քաղաքական նոր իրավիճակի»:

Շրջաբերականի հաջորդ կետում, որը վերնագրված է «Եռաբլուրի Պանթէօնէն հողատարածք», ասվում է, որ դեռևս 2013թ. հոկտեմբերի 12-ին Կենտրոնական վարչությունը դիմել էր ՀՀ նախագահին 20 կախաղանների (նկատի ունեն Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում 1915թ. կախաղան բարձրացված Փարամազի և նրա ընկերների մահապատիժը) 100-ամյակի կապակցությամբ Եռաբլուր պանթեոնում հողատարածք հատկացնելու խնդրանքով: Ասվում է, որ անցյալ տարի Պաշտպանության նախարարությունը Եռաբլուրում հողատարածք է հատկացրել և այժմ աշխատանքներ են տարվում հուշակոթողի կառուցման ծրագիրն ամբողջացնելու համար: Սա նշանակում է, որ հողատարածքը վերցված է, բայց ոչինչ արված չէ, որովհետև ծրագիրը ամբողջացնելը գործ չէ, կամ մի գործ է, որով կարելի է ևս մի հարյուրամյակ զբաղվել, ինչով էլ կզբաղվեն ՍԴՀԿ կենտրոնական վարչությունում պարապ ժամանակ:

Բայց ամենացնցողը շրջաբերականի երրորդ հոդվածն է, որը վերնագրված է «20-ններու մասունքներու հարց»: Մենք չենք կարող վերաշարադրել այդ կետը, որովհետև այնպես, ինչպես շարադրել են ՍԴՀԿ ԿՎ ղեկավարները, իսկապես մեծ շնորհ ունենալու ապացույց է: Ուստի այն կմեջբերենք ամբողջությամբ՝ դրա գեղարվեստական արժեքը չփչացնելու համար:

Անհավասիկ երրորդ կետը. «20-ններու մասունքներու հարց – Նկատի ունենալով, որ այս հարցի կապակցութեամբ տակաւին կը շրջանառուին այլազան տարաձայնութիւններ, որոշեցինք ձեզ փոխանցել կեդրոնական վարչութեան պաշտօնական տեղեկութիւնը: Արդարև, անցեալ տարի կարգ մը կուսակցական և ոչ կուսակցական անհատներ, գլխաւորութեամբ ընկեր Սեդրակ Աճէմեանի և Հայաստանի շրջանի կարգ մը ընկերներու, ինքնագլուխ, առանց կեդրոնական վարչութեան գիտութեան և արտօնութեան, ձեռնամուխ եղան, իբրև թէ 20-ններու մասունքներու տեղափոխութեան դէպի մայր հայրենիք:

Անոնք, կրկին առանց կեդրոնական վարչութեան գիտութեան, հեռաձայնային կապ հաստատեցին շրջաններու անհատ ընկերներու հետ, առաջարկելով անոնց միանալ «Յանձնախումբի» մը, որ իբրև թէ ստեղծած էին այդ նպատակի համար: Օրին, կեդրոնական վարչութիւնը այդ ընկերները նախազգուշացուց զերծ մնալ մեր քսան հերոսներու աճիւններու հարցը, անձնական հաշիւներէ ելլելով, շահարկման առարկայ դարձնելէ, մանաւանդ երբ կեդրոնական վարչութիւնը պաշտօնապէս դիմած էր Թուրքիոյ պատկան մարմիններուն աճիւններու հարցով: Ի պատասխան այդ նախազգուշացման, այդ ընկերները կեդրոնական վարչութենէն ժամանակ խնդրեցին հաւաստիացնելով, որ գործը իր աւարտին շատ մօտ է, և մասունքները շուտով Հայաստան պիտի հասնին:

Կեդրոնական վարչութիւնը, նկատի ունենալով հայաստանեան մամուլի մէջ արդեն տեղ գտած շահարկումները, որոշեց հրապարակային ոչ մէկ յայտարարութիւն կամ քայլ առնել մինչև լիովին յստակ չդառնային հանգամանքները: Նշուած «Մասունքները», մէկ ամբողջական կմախքի ձևով, հասան Հայաստան, սակայն կեդրոնական վարչութեան նախաձեռնութեամբ կատարուած դատաքննութիւնը պարզեց, որ այդ կմախքը ոչ մէկ առնչութիւն ունի մեր քսան հերոսներու հետ, այլ պարզապէս Էտիրնէ Գափուի գերեզմանէն խորհրդանշական, անյայտ անձի մը աճիւնն է: Շնորհիւ կեդրոնական վարչութեան խոհեմ և հաշուէնկատ գործողութիւննրուն, այս մեծագոյն խայտարակութիւնը հնարաւոր եղաւ հեռու պահել հանրութենէն և մամուլի էջերէն: Կեդրոնական վարչութիւնը իր լիակատար նիստի յատուկ օրակարգով քննարկեց կեդրոնական վարչութեան անդամ ընկեր Սեդրակ Աճէմեանի պատասխանտուութեան հարցը այս արկածախնդրութեան մէջ և առաւ համապատասխան վարչական որոշում»:

Այս կետից պարզ է դառնում, որ Սեդրակ Աճեմյանը, ով ՍԴՀԿ ԿՎ փոխատենապետն է, հանձն է առել Հայաստան բերել Փարամազի և նրա ընկերների աճյունները Եռաբլուր պանթեոնում վերաթաղելու համար՝ առանց հաշվի նստելու ԿՎ ղեկավարների հետ: Բայց բերել է մի անհայտ կմախք, և փորձաքննությունը պարզել է, որ այն ոչ մի կապ չունի 20 կախաղանների հետ: Ուր է հիմա այդ կմախքը և ինչ ճակատագրի է այն արժանացել՝ ևս հայտնի չէ: Բայց որ դրա համար Սեդրակ Աճեմյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, շրջաբերականի հեղինակները չեն թաքցնում:

Հիմա խոսենք ըստ էության. քանի որ 20 կախաղանները և կմախքը ընդամենը պատրվակ է ներկուսակցական կոնֆլիկտում հարցեր լուծելու համար: ՍԴՀԿ ներսում կոնֆլիկտը նոր չէ, որ հասունացել է, և այն ոչ մի կապ չունի 20 կախաղանների աճյունների կամ կմախքի կեղծ լինելու հետ: Մինչև 2013թ. սեպտեմբերի համագումարը կուսակցության ատենապետը կամ ղեկավարը ԱՄՆ քաղաքացի Սեդրակ Աճեմյանն էր: Սակայն 2013թ. Երևանում տեղի ունեցած համագումարում լիբանանյան թևը՝ Եղիկ Ջերեջյանի և Սեպուհ Գալփակյանի գլխավորությամբ, հաղթեց, և կուսակցության ատենապետ նշանակվեց նրանց դրածո Հակոբ Տիգրանյանը, ով բնակվում էր Կիպրոսում, բայց իր հովանավորների հորդորով տեղափոխվեց Հայաստան, որպեսզի ստացվի թե ԿՎ-ն գտնվում է Հայաստանում:

Սեդրակ Աճեմյանը դարձավ փոխատենապետ, քանի որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը ամբողջովին վերահսկվում էր Աճեմյանի կողմից, իսկ Աճեմյանին խաղից դուրս թողնելը կնշանակեր կրկին պառակտել կուսակցությունը: Բայց Սեպուհ Գալփակյանը և Եղիկ Ջերեջյանը հասկացան, որ իրենք չեն ընդունվում Հայաստանի ղեկավարության կողմից, և նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունում իրենց, անգամ սահմանադրական փոփոխությունների հետ կապված խորհրդակցություններին Հակոբ Տիգրանյանի փոխարեն հրավիրեց Լյուդմիլա Սարգսյանին, ով ղեկավարում է ՍԴՀԿ-ց անջատված Վերակազմյալ ՍԴՀԿ-ն: Հակոբ Տիգրանյանը վերածվել էր շախմատի զինվորի, բայց արդեն խաղից դուրս վիճակում: Սա չափազանց ծանր ապտակ էր Տիգրանյանի հովանավորների համար, ովքեր հասկացան, որ իրենք Հայաստանում անելիք չունեն:

Սեպուհ Գալփակյան և Եղիկ Ջերեջյան զույգը նպատակ ունի Հայաստանում համագումար կազմակերպել և վերջնականապես ազատվել Սեդրակ Աճեմյանից ու հայաստանյան կառուցից: Օգտագործելով 20 կախաղանների հետ կապված դեպքը՝ նրանք կփորձեն ազատվել նաև հայաստանյան կառույցից, մանավանդ որ՝ Սեդրակ Աճեմյանը 20 կախաղանների վերաթաղման օպերացիան իրականացրել է հայաստանյան կառույցի հետ: Դրանից հետո լիբանանյան թևը Կենտրոնական վարչությունը կրկին կտեղափոխի Լիբանան, ինչպես որ եղել է նախկինում, և այն կշարունակի ծառայեցնել սեփական բիզնես շահերին:

Հայտնի է, որ Եղիկ Ջերեջյանը և Սեպուհ Գալփակյանը 4 տարի առաջ 3 միլիոն դոլարով վաճառեցին Բեյրութում գտնվող Սահակյան քոլեջին պատկանող հողատարածքը: Եվ որ ամենահետաքրքիրն է՝ այդ ժամանակ քոլեջի տնօրենը Գալփակյանի կինն էր, ով հայտարարել էր, որ ինքը դեմ է այդ հակազգային գործարքին, և հրաժարական էր ներկայացրել՝ ասելով, որ չի ուզում իր անունը կապել այդ խայտառակության հետ, թեև տեղյակ էր, որ դրանից օգտվողներից մեկն էլ իր ամուսինն է:

Եռաբլուրում կառուցվելիք հուշարձանն էլ պետք է լիներ այդ 3 միլիոն դոլարի լվացման կամ լեգիտիմացման ճանապարհը, որպեսզի ցույց տրվեր, որ այդ գումարով կուսակցական ծրագիր է իրականացվում: Բայց հիմա այլևս նույնիսկ նման ձևականությունների հետից ընկնելու անհրաժեշտություն չկա: Սահակյան քոլեջի մնացած հատվածի համար գնորդներ են հայտնվել, և արտահերթ համագումարն անհրաժեշտ է, որպեսզի Եղիկ Ջերեջյանն ու Սեպուհ Գալփակյանը հնարավորիս արագ դառնան կուսակցության սեփականատերը և կարողանան տնօրինել կուսակցական գույքը ըստ իրենց հայեցողության: Սեդրակ Աճեմյանը տեղյակ է իր դեմ ծրագրավորվող գործողությունից, և փորձում է սփյուռքի կառույցներում համախոհներ գտնել կուսակցության ղեկը կրկին իր ձեռքը վերցնելու համար: Ի տարբերություն Եղիկի և Սեպուհի՝ նա կուսակցականներին իր կողմը գրավելու համար օգտագործում է իր անձնական միջոցները:

Այսպիսն է մեր սփյուռքի և նրա՝ այսպես կոչված ազգային կոչվող կուսակցությունների ապազգային դեմքը: Նրանք ոչնչով չեն տարբերվում Հայաստանում գործող կուսակցություններից: Միակ տարբերությունն այն է, որ հայաստանյան կուսակցությունները չունեն նման հսկայական սեփականություն, և չեն կարող միլիոնավոր դոլարներ աշխատել այդ գույքը վաճառելով, թե չէ հաստատ հետ չեն մնա իրենց սփյուքյան քույրերից՝ ամբողջացնելով Հայաստան-Սփյուռք կապը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում