Բաքվում արգելել են կենդանության օրոք գերեզմանոցում թաղման համար տեղ գնել: Այս մասին ասել է քաղաքի բնակչությանը մատուցվող քաղաքացիական ծառայությունների ներկայացուցիչ Սաբիր Հասանովը:
«Նախկինում մարդիկ կարող էին կենդանության օրոք գերեզմանոցում թաղման համար տեղ ձեռք բերել: Բայց այժմ դա արգելված է: Եթե որևէ մեկը ցանկանում է ազատ տեղ պահել մերձավորների գերեզմանի կողքին, մենք հաշվի ենք առնում նրանց խնդրանքները: Բայց նրանց դիմումները, ովքեր կենդանության օրոք ցանկանում են գերեզմանոցում տեղ գնել, չեն քննարկվում»,- ասել է Հասանովը:










































