Թուրքիան և Սաուդյան Արաբիան ինքնուրույն որոշումներ չեն ընդունում Սիրիայում ռազմական ներխուժման հետ կապված: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի ազգային հեռուստաալիքի եթերում:
«Թուրքիան և Սաուդյան Արաբիան ընդամենը իրենց հովանավորների խոսափողն են, որոնք որոշում են ընդունում Սիրիա որևէ ռազմական միջամտության մասին»,- ասել է Ասադը:
Նա նշել է, որ պատերազմը Սիրիայում իր ներքին գործը չէ, այն համաշխարհային և վերաբերում է շատ պետությունների շահերի:
Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարեց ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի կազմում Սիրիա հատուկ նշանակության զորքեր ուղարկելու հնարավորության մասին:










































