Wednesday, 15 07 2026
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի

Քննիչն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Մկրտչյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող, իր պաշտպանյալ Դավիթ Պ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի հետ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է իր պաշտպանյալին, որտեղ քննիչի կողմից որևէ արձանագրություն չի կազմվել:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, այնուհետև քրեական գործի դատաքննության ընթացքում ծանոթանալով քրեական գործի նյութերին, Նարինե Մկրտչյանը տեղեկացել է, որ գործի նյութերին կցվել են քննիչ Ա. Շոխոյանի կողմից կազմված արձանագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզել է, որ նախաքննության ավարտման մասին հայտնելու արձանագրությունում առկա են իր ստորագրությանը նման ստորագրություն և ազգանվան ու անվան սկզբնատառի մասին գրառումներ, այնինչ նշված օրը որևէ արձանագրության տակ ինքը չի ստորագրել, իր ազգանվան վերաբերյալ գրառումը և արձանագրության մեջ դրված ստորագրությունը կեղծված է:

Ն. Մկրտչյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են փաստաբանի մատնանշած՝ ավագ քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագների բոլոր հանգամանքները:

Մասնավորապես, քրեական գործով անհապաղ իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ, նշանակվել են դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նախաքննության ավարտման մասին մեղադրյալին հայտնելու վերաբերյալ արձանագրության տակ առկա ձեռագիր գրառումները և ստորագրությունները կատարվել են անձամբ փաստաբան Ն. Մկրտչյանի կողմից:

Ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել Ա.Շոխոյանի կողմից փաստաբան Ն.Մկրտչյանի ստորագրությունը և ազգանվան վերաբերյալ գրառումը կեղծելու եղանակով պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ փաստաբան Նարինե Մկրտչյանի արարքում առերևույթ կան ակնհայտ սուտ մատնության հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում