Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սիրիայում կրակի դադարեցման հնարավորությունը գնահատել է 51%: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Հիսունմեկ տոկոս»,- պատասխանել է նախարարը համապատասխան հարցին:
Նա նաև նշել է, որ ԴԱԻՇ-ի դեմ ռազմական հաղթանակը դեռևս չի նշանակի «մեխանիկորեն Սիրիայի խաղաղություն»: