Thursday, 30 05 2024
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները
20:40
Նորվեգիան արգելել է ռուս տուրիստների մուտքը երկիր
20:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլին քննարկել են երկկողմ Հռչակագրի դրույթների իրականացումը
Վթարային վայրէջքի պատրասվող Սամարա–Մոսկվա երթուղով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

Երկու սարսափելի լուր՝ Մոսկվայից. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Երեկ միանգամից Հայաստանին վերաբերող երկու լուր ստացվեց Ռուսաստանից, երկուսն էլ՝ վատ: Նախ՝ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը:

Այդ նամակում կոմունիստները գրել են. «Նպատակահարմար ենք համարում ստեղծված իրավիճակում իրավաբանորեն մշակել մեզ և մեր դաշնակիցների համար ոչ ձեռնտու համաձայնագրերի չեղարկումը: Թուրքիան պետք է հասկանա, թե ինչ հետևանք կունենա իրավիճակի հետագա սրումը»: Իսկ Օբուխովը հայտարարել է. «Միայն այս քայլը կկանգնեցնի թուրքերին նոր սադրանքներից»:

Կոմունիստների այս նախաձեռնությանը միացել են նաև «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները: Մինչ հայ հասարակության մի մասը հրճվանքից իրեն կորցրած՝ «վայելում» էր «պատմական արդարությունը վերականգնելու» մասին այս տեղեկատվությունը, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ, երեկ առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում:

Դրանց շրջանակում ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը: «Մի շարք ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում անցկացվող ստուգումների արդյունքում կգնահատվի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևին հանձնարարել է նաև զորավարժությունների արդյունքում գնահատել պայմանական հակառակորդի հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ հակահարված տալու պատրաստվածությունը։

Իհարկե, կոմունիստների նախաձեռնությանը լուրջ վերաբերվելու համար պետք է ոչ միայն՝ քաղաքական, այլ՝ ընդհանրապես անմեղսունակության հետ խնդիրներ ունենալ: Բայց հենց այդ հաշվարկով էլ արվել է այս նախաձեռնությունը, որի հեղինակների, ավելի ճիշտ՝ նրանց տերերի կարծիքով՝ բավական է խոսել «Արարատը վերադարձնելու» մասին, որպեսզի Հայաստանում բոլորը մեկ մարդու նման հերթ կանգնեն՝ հայ-թուրքական սահման մեկնելու համար: Ու ամենևին պատահական չէ, որ միաժամանակ հրապարակվում է տեղեկատվություն՝ Հարավային օկրուգում, այդ թվում՝ 102-րդ ռազմաբազայում ստուգումներ անցկացնելու ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մոբիլիզացիոն պատրաստվածության բերելու մասին: Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, գոնե տեսականորեն չբացառելով Թուրքիայի հետ պատերազմի հնարավորությունը, պատրաստվում է դրան, ինչը պետք է նորմալ համարել:

Նույնը, սակայն, չի կարելի ասել Հայաստանի մասին, որը ցանկացած պահի, անկախ իր կամքից ու շահերից, կարող է դառնալ այդ պատերազմի ամենաթեժ կետը: Ամենասարսափելին այն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, Հայաստանի իշխանությունը՝ որպես այդ պետության համար որոշումներ կայացնող, իրականում որևէ հնարավորություն չունի այս կամ այն կերպ ազդելու այդ զարգացումների վրա՝ ոչ թե կողմերից որևէ մեկին աջակցելու, այլ չեզոքություն պահպանելու համար, քանի որ դա է պահանջում մեր պետական շահը:

Դա, սակայն, չի տեղավորվում Ռուսաստանի շահերի ուղեծրում, այլ հակասում է դրան. այն պարզ պատճառով, որ Թուրքիայի ուղղությամբ ցանկացած զարգացման դեպքում Ռուսաստանն իր քայլերն իրականացնելու է Հայաստանի շահի հաշվին:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում