Saturday, 27 04 2024
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»

ԵՄ-ն ցանկանում է խաղաղապահ առաքելությամբ հանդես գալ շփման գծում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը


– Ապրիլի 28-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հանդիպել են քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլիամ Բըրնսի հետ և քննարկել ղարաբաղյան հարցը: Հատկանշական է այն, որ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար որևէ մեկնաբանություն չի արվել: Պարոն Հալբախ, Ձեր կարծիքով, այդ լռությունն ինչո՞վ է պայմանավորված և նման հանդիպումներն ի՞նչ կարող են տալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացին:


– Խիստ գաղտնիությունը ՄԽ շրջանակներում կազմակերպվող հանդիպումների համար նորություն չէ, ավելին` դա այդ ֆորմատի ներկայացուցչական նշանն է: Ես այնքան էլ լավատես չեմ, որ նման հանդիպումները կարող են առաջընթաց արձանագրել խաղաղ կարգավորման գործընթացում, բայց ամեն դեպքում դրանք որոշակի նշանակություն ունեն այն իմաստով, որ միջազգային դիվանագիտությունը կարող է գործուն դեր ունենալ հակամարտության էսկալացիայի թուլացման և դանդաղեցման գործում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շատ փորձագետներ են խոսում այդ կոնֆլիկտի ռազմական բախման վերածվելու վտանգի մասին:


– 2008թ. սկսած Ռուսաստանն է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդը, սակայն մինչ օրս էական առաջընթաց չի արձանագրվել, ավելին` ներկայիս իրավիճակը համեմատում են հետպատերազմյան շրջանի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի առաջնային միջնորդությունը վերջին տարիներին, և կարելի՞ է ասել, որ նման հանդիպումներով ԱՄՆ-ն ցանկանում է գործընթացը վերցնել իր ձեռքը ու առավել ակտիվ մասնակցություն ունենալ:


– Այո՛, 2008թ. Ռուսաստանն ակտիվացրեց իր դերը ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում` դա անելով ցուցադրաբար, որպես հակադրություն իր` Վրաստանի նկատմամբ կիրառած ռազմական քաղաքականության: Այդ ակտիվ միջնորդությունը որոշ առումներով դրական, որոշ դեպքերում էլ կասկածելի հետևանքներ ու կողմեր ունի: Դրական նշանակությունն այն է, որ Ռուսաստանի քաղաքներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կազմակերպված հանդիպումների արդյունքում տեղի ունեցավ ռազմագերիների և դիակների փոխանակում , ինչպես նաև երկու կողմերն էլ հաստատեցին իրենց դիրքորոշումներն, այսպես կոչված, Մադրիդյան կամ հիմնական սկզբունքների շուրջ: Իսկ այդ միջնորդությունը կասկածելի է այն առումով, որ հարց է առաջանում, թե ինչքանո՞վ է Ռուսաստանը գործում Մինսկի խմբի շրջանակներում և համագործակցում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, թե՞ այնուամենայնիվ, Ռուսաստանը  ղարաբաղյան հակամարտության հարցում համաշխարհային քաղաքականության մեջ վարում է սեփական խաղը: Ես չեմ տեսնում, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է իր մասնակցությունը և ցանկություն ունի իր վրա վերցնել կարգավորման գլխավոր դերը:


– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Եվրոպան բավականին պասիվ կեցվածք է դրսևորել. ինչո՞վ եք դա բացատրում: Օրեր առաջ Հայաստան կատարած իր այցի ժամանակ ԵՄ ընդլայնման և «Եվրոպական հարևանության քաղաքականության» հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ մայիսին Հայաստան կայցելեն Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, հետագայում էլ` ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթընը: Կարելի՞ է ասել, որ ԵՄ-ն ևս քայլեր է անում, որպեսզի ակտիվացնի իր դերակատարությունը կարգավորման գործընթացում:


– Եվրամիությունը երկար ժամանակ ԼՂ հակամարտությանը վերաբերվում էր որպես իր արևելյան հարևանությամբ գտնվող ամենահեռու «սառեցված հակամարտություն» և երկար ժամանակ ակնարկում էր, որ այլ միջազգային կառույց` ԵԱՀԿ-ն է խաղում միջնորդի դեր: Սակայն հարց է, թե դեռ ինչքա՞ն երկար կարող է ԵՄ-ն պահել այդ հեռավորությունը: Վերջին շրջանում Եվրոպայում, մասնավորապես եվրոպական խորհրդարանում, առաջարկներ կային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ի առավել ակտիվ ընդգրկման վերաբերյալ, օրինակ` շփման գծում խաղաղապահ կամ  փաստահավաք առաքելությամբ հանդես գալով:


– Տարածաշրջանային վերջին այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ խաղաղ կարգավորման համաձայնագրի մշակման ժամանակն է: Ձեր կարծիքով, իրականում այդ ժամանակը եկե՞լ է, և այսօրվա դրությամբ հակամարտության կողմերը կարո՞ղ են գալ ընդհանուր համաձայնության:


– Նման հայտարարություններին ես հոռետեսորեն եմ վերաբերվում: Հիշում եմ, որ սկսած 2001թ. Ֆլորիդայի հանդիպումից ՄԽ համանախագահները  ցանկացած հանդիպումից առաջ անընդհատ հայտարարում էին, թե խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում, և հանդիպումներից հետո էլ անհրաժեշտ էր ցուցադրել այդ առաջընթացը:


– Պարոն Հալբախ, անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանը որոշում կայացրեց դադարեցնել Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր Վրաստանի տարածքով ռուսական ռազմական տեխնիկայի փոխադրումը Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայաններ: Այդ որոշման նախորդ օրը Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարարը, որոշումից հետո Հայաստան ժամանեց Վրաստանի արտգործնախարարը: Ձեր կարծիքով, ինչո՞վ են պայմանավորված այդ այցերի ակտիվացումը, և հնարավո՞ր է, որ Վրաստանի խորհրդարանի որոշումն ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական այդ ռազմակայանները նաև հանդիսանում են Հայաստանի անվտանգության երաշխավորը:


– Վերջին շրջանում վրացի պաշտոնյաները հաճախ են խոսում վրացական արտաքին քաղաքականության տարածաշրջանային ուղղության, հարևանների հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադառնում են չլուծված հակամարտություններին տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից և հենց այդ շրջանակներում ընդգծում են Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը: Բայց հստակ է, որ այս երկու երկրների արտաքին քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության հարցում Ռուսաստանի դերի վերաբերյալ էական տարբերություն կա: Վրաստանը չի կարող թույլ տալ Ռուսաստանի ռազմական մեծաքանակ առկայությունը Հարավային Կովկասում, և դա հասկանալի է 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, և այս պայմաններում Վրաստանի համար չափազանց դժվար է պահպանել ռուսական ռազմական տեխնիկայի տրանզիտը սեփական տարածքով: Սակայն մյուս կողմից` Հայաստանը Ռուսաստանին համարում է իր անվտանգության երաշխավորը: Վրաստանի և Հայաստանի ռազմավարական կողմնորոշումների նման էական տարբերությունը սահմանափակում է հայ-վրացական համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:


– Իսկ ինչպիսի՞ն կլինի այս իրավիճակում Թուրքիայի դերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ խոսվում է այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան կարող է Հայաստան հասնել Թուրքիայի տարածքով:


– Եթե Վրաստանը չի ցանկանում ապահովել այդ տրանզիտը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչո՞ւ պետք է այդ դերը ստանձնի Թուրքիան: Եթե Վրաստանը նման որոշում կայացրել է` արտահայտելով իր թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, ապա Թուրքիան դա կանի, քանի դեռ Հայաստանին է վերաբերվում որպես թշնամու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում