ՄԱԿ-ի ներկայացուցիչներն իրենց վերջին զեկույցներից մեկում գրել են սննդի մեջ միջատներ օգտագործելու օգտակարության մասին, հաղորդում է BBC-ն:
Նրանք առաջարկել են «սննդամթերքի մեջ միջատներ օգտագործել»՝ աշխարհում սովի «բռնկման» դեմ պայքարելու համար: Առաջին հերթին, դա վերաբերում է զարգացող երկրների բնակիչներին: ՄԱԿ-ի ներկայացուցիչների կարծիքով՝ միջատներ ուտելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, հակառակը՝ դրանք նույնիսկ օգտակար են:
Ըստ մասնագետների՝ միջատները կատարյալ սնունդ են՝ դրանք սննդարար են, հեշտությամբ մարսվում են, և դրանցով կարելի է նաև ընտանի կենդանիներին կերակրել:







































