Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Պետությունն ուժեղացնելու է Սփյուռքում ուծացման դեմ պայքարը

ՀՀ կառավարությունը 2016 թվականին կուժեղացնի Սփյուռքում ուծացման դեմ պայքարը, մասնավորապես, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի իմացության մակարդակի բարձրացման ճանապարհով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության 2016 թվականի գերակ ա ծրագրերի թվում:

Ըստ կառավարության` Սփյուռքի հայկական համայնքներում հայապահպանությունը շարունակում է մնալ գերխնդիր: «Այսօր աշխարհասփյուռ հայության համար վտանգված է ազգային նկարագրի, մայրենիի իմացությունը, ավանդույթների, սովորությունների, հայկական մշակութային արժեքների պահպանումը: Սփյուռքի որոշ հատվածներում լեզվամշակութային ինքնության աստիճա¬նական կորուստն այսօր արդեն ուղղակիորեն սպառնալիք է ստեղծում նրա լինելիության համար. համայնքներում աստիճանաբար պակասում է հայերեն խոսող հայերի թիվը, իսկ մի ստվար մասն ընդհանրապես չի տիրապետում մայրենիին»,- նշված է ՀՀ սփյուռքի նախարարության եզրակացության մեջ:

Գերակա խնդրի իրականացումը՝ որպես համալիր ծրագիր, նպաստելու է Սփյուռքի հայկական համայնքներում, հատկապես երիտասարդության շրջանում մայրենի լեզվի տարածմանը, լեզվա¬կան վիճակի բարելավմանը, հայերենի իմացության մակարդակի բարձրացմանը, հայոց լեզվի զարգացմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ընթացիկ տարում կազմակերպել մինչև 1100 սփյուռքահայ պատանիների և աղջիկների երկշաբաթյա այցելություն Հայաստան, անցկացնել Մայրենի լեզվի և հայրենագիտության 10-օրյա դասընթացներ և 6-օրյա ճանաչողական շրջայցեր, կազմակերպել 13-18 տարեկան սփյուռքահայ և հայաստանցի մինչև 1300 երիտասարդների 5-օրյա հանգիստ «Արի տուն» ճամբարում, ստեղծել մայրենիով հաղորդակցվելու հնարավորություններ:

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում առնվազն 115 սփյուռքահայ երիտասարդի համար կազմակերպվելու են հայոց լեզվի (արևմտահայերենի և արևելահայերենի) արագացված դասընթացներ՝ 4 շաբաթ տևողությամբ:

Բացի այդ, հայրենիքում կվերապատրաստվի հայոց լեզվի, հայագիտական առարկաների առնվազն 60 ուսուցիչ, ևս 50 ուսուցիչ վերապատրստում կանցնի Սփյուռքում: Սփյուռքի մեկօրյա դպրոցներում կփորձարկվեն նաև հայոց լեզվի դասավանդման նոր մեթոդներ, հայկական կրթոօջախներին կտրամադրվեն Սփյուռքի տարածաշրջանների առանձնահատկություններին համապատասխան, ինչպես նաև լեզուների հիմքով դասագրքեր, ուսումնաօժանդակ և մեթոդական նյութեր, արագացված ուսուցման ձեռնարկներ, զրուցարաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում