Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Նոր մանրամասներ սպանված մատուցողուհու մասին. Պատմում են հարևանները, գործատուն, ուսուցչուհին (տեսանյութ)

Արզումանյան 20/Ա-ի շենքից ծուխը դեռ վերջնականապես չի անցել, բնակիչներն այն կարծիքին են, որ ծխի հոտն այսուհետ միշտ կմնա պատերի մեջ: Նրանք սարսափով են հիշում մայիսի 8-ի կեսգիշերին շենքում բռնկված հրդեհը և երրորդ հարկում վարձով բնակվող հարևանուհու՝ Մարիամի սպանությունը (նրա դին հայտնաբերել էին պարանոցը կտրած վիճակում):

Մարիամ Հունանյանն այս հասցեում բնակվում էր ընկերուհու՝ Արաքսյայի հետ: Սպանության փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Ո՞վ էր Մարիամ Հունանյանը…1991թ.հունիսի 3-ին ծնված Մարիամ Հունանյանն այս հասցեում ընկերուհու հետ բնակվում էր 2012-ի նոյեմբեր ամսից: 2009-ին Մարիամի հայրը՝ Արմեն Հունանյանը, Մարգարյան փողոցի վրա գտնվող բնակարանը վաճառում է՝ Խարբերդում տուն գնելու նպատակով: Տանտերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ տունը ձեռք է բերել ամուսինը 2009-ին: Իսկ թե հետո ինչ է եղել Արմենի ընտանիքի հետ` տեղյակ չէ, միայն տեղյակ է, որ հարևան փոքր բանջարեղենի կրպակում աշխատում է Արմենի կինը` Մարիամի մայրը, որդու հետ:

Մարիամի դասղեկ Ռուզաննա Մարտիրոսյանը (դասղեկ է եղել 4-6-րդ դասարաններում, ապա մինչև 8-րդ դասարան դասավանդել է մաթեմատիկա) մեզ պատմեց, որ Մարիամը խելացի էր, բայց հնարավորությունները մեծ չէին, աշխատասեր էր, կենսուրախ, ակտիվ, ընկերասեր: Մեկ ամիս առաջ դասղեկը հանդիպել է Մարիամի եղբորը, հետաքրքրվել Մարիամից, եղբայրն ասել է, որ Մարիամն ամուսնացել է, իսկ հարցին՝ հաջող ամուսնությո՞ւն է ստացվել, եղբայրն ասել է` ոչինչ: Ուսուցչուհին ասաց, որ դպրոցն ավարտելուց հետո Մարիամը չի շարունակել ուսումը, սրճարանում է աշխատել:

Սպանությունից երեք օր առաջ ընդունվել է աշխատանքի «Էդվարս» սրճարանում: Տնօրենը՝ տիկին Վարսիկը, պատմեց, որ ընդամենը երեք օր է հասցրել աշխատել, ասել է, որ մինչև այս աշխատել է Հարավ-արևմտյան թաղամասի բացօթյա ինչ-որ սրճարանում. «Նայեցի, նորմալ աղջիկ էր, վերցրեցի, մեկ օր եկել է ժամը երկուսինևերեքին, ասաց՝ գնացել էի վարսավիրանոց, մյուս օրը եկել է նորից ուշացած, ոչ մի արտառոց բան չեմ նկատել, եկել է իր գործն արել, գնացել է, երրորդ օրը էլի ուշացել էր, անձրևոտ եղանակ էր, որոշել էի հանել, զանգում ենք, չի պատասխանում երկու համարն էլ: Այնուհետև ոստիկանությունից եկան, նոր իմացել եմ, որ նման դեպք է պատահել»,-ասաց գործատուն՝ հավելելով, որ նրա մասին ոչ լավը կարող է ասել, ոչ վատը, բայց հաճախորդները գոհ են եղել նրա սպասարկումից, քանի որ նա ժպտերես, կենսախինդ աղջիկ էր:

Տիկին Վարսիկը պատմեց, որ այդ օրերին որևէ արտառոց բան չի նկատել, որևէ մեկը չի եկել, չի անհանգստացրել նրան, նորմալ աշխատում էր և ընդհանուր առմամբ նրա աշխատանքից գոհ էր: Տիկին Վարսիկը հիշեց, որ այդ օրը աղջիկը տաքսիով է գնացել տուն:

Չորրորդ հարկի հարևանուհին՝ Անահիտը, պատմեց, որ մայիսի 8-ին իրենք տանը չեն եղել, աղջկա տնից վերադարձել են, հաց կերել, նստել ֆիլմեր դիտել, ու հոտ են զգացել. «Ինձ թվաց՝ ամուսնուս ծխախոտն է, գնացի մոխրամանը լվացի, դրեցի սեղանին, ինչ-որ մի յուրահատուկ հոտ էր, կարծես պլասմասսայի հոտ լիներ, գնացի դուրս, ասացի կարող է դուրսը բան են վառում, դուրս եկա, մեր անմիջապես տակն են բնակվում, եվրոպատուհանը կիսաբաց, մեկ էլ տեսնեմ գետնի վրա կրակ, ճտճտացող կրակ, խառնվեցի իրար, դողում եմ, ամուսնուս ասում եմ` շուտ զանգի հրշեջ…»,- պատմեց հուզված հարևանուհին: Բոլոր հարևաններով շենքից դուրս են եկել…

Հարևանը պատմեց, որ գիշերները հաճախ է արթնացել Մարիամենց տնից եկող տղաների և աղջիկների աղմուկից, իսկ մեկ անգամ էլ Մարիամը ինքն է բարձրացել նկատողություն անելու հարևան Մանուշակին, որ աղմկում են, փոխարենը հարևանը հակադարձել է, որ երեկոյան դուք եք խանգարում հարևանների անդորրը, և որ հարևանները արդեն պատրաստվում էին զանգելու և բողոքելու աղջիկների բարձրացրած աղմուկի համար:

Հարևանները ձմեռվանից նկատել են երկու շիկահեր աղջիկների: «Աղջիկները հաճախ էին աղմկում, տղաներ, աղջիկներ խմբերով բերում-տանում: Այդքան չենք շփվել հետները, իրենք վարձով են ապրել, ինքս մտերմություն չեմ արել, բարև-բարլուս եմ արել»,- ասաց հարևանուհի Մանուշակը:

Հարևանները չգիտեն՝ իրականում ում է պատկանում տունը, և ով է տվել այն վարձակալությամբ:

Ի դեպ, գործատուն Մարիամից հետաքրքրվել է, թե ում հետ է ապրում Երևանում, վերջինս ասել է հոր, մոր և եղբոր, և որ մայրը բանջարեղեն է վաճառում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում