ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի բնակիչ Թիմ Ֆրիդը թունավոր օձերին թույլ է տվել 160 անգամ խայթել իրեն, որպեսզի պատվաստանյութ ստանա: Այդ մարդն սկսել է թույնն իր օրգանիզմ ներմուծել, որպեսզի իմունիտետ ձեռք բերի դրա նկատմամբ՝ հայտնում է The Independent-ը:
«Շատ շատերն են մահացել այդ խայթոցներից և, երբ ես ավարտեմ, իմ պատվաստանյութը կօգնի մարդկանց: Ես կանգ չեմ առնի.կամ արդյունքի կհասնեմ, կամ կմեռնեմ»,-ասել է Ֆրիդը:
Ամերիկացու խոսքով՝ հետազոտության այս փուլում նրա օրգանիզմն արդեն կարող է թունավորմանը դիմակայել առանց բժիշկների օգնության:
Ֆրիդը կենսաքիմիայի, թունաբանության բնագավառի մասնագետ չէ և մասնագիտական կրթություն չունի: Թե ինչ ձևով է նա ուսումնասիրություններ անցկացնում պատվաստանյութ մշակելու նպատակով՝ մնում է անհայտ:
2011 թվականին ֆրիդին հաջորդաբար կծել են երկու կոբրաներ, ինչից հետո նա կոմայի մեջ է ընկել և քիչ էր մնում մահանար: 2014 թվականին 20 տարվա ամուսնությունից հետո նրանից հեռացել է կինը՝ Բեթը: «Օձերը նրա համար միշտ էլ առաջին տեղում են եղել»,-գանգատվել է նա:
Թունավոր օձերի խայթոցներից աշխարհում տարեկան ավելի քան 100 հազար մարդ է մահանում:










































